Հիշեք, պատմությունը, փաստերն ու հիշողությունը կարող են ջնջվել միայն վախկոտների ֆեյսբուքյան ստատուսներով։
Իրականության վրա դրանք չեն ազդում։
Այս նկարն արվել է 2016-ին Արցախում։
Ոչ թե «Ադրբեջանի Հանրապետությունում», այլ հայկական Արցախում։
Այն նույն Արցախում, որտեղ Ձեր վերադաս Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտը անցել է ժամկետային զինվորական ծառայություն, զենք է կրել, ծառայել է Արցախում, ոչ թե «Ադրբեջանում»։
Իդեպ, հիշեցնեմ`
Արցախում ապրել է 150․000 հայ,
Արցախում ունենք 60-ից ավելի վանք,
և շուրջ 400 հայկական եկեղեցի։
Ամարաս, Գանձասար, Գտչավանք, Դադիվանք, իդեպ Դադիվանքը 20 տարի հայրիկիս ձեռքերով է վերանորոգվել (ռեստավրացիա):
Կարող եք պարզապես գուգլել ու տեսնել, որ այդ տարիներին «ադրբեջանցի» բառ, պատմականորեն նման երևույթ անգամ չի եղել։
Իսկ հիմա` մի փոքր տեխնիկական, որ հետո «մասնագետ» չձևանաք.
Նկարում առաջին կրակային պարապմունքն է, դրա համար բութ մատը սխալ տեղում է։
«Համահայկական ճակատ» շարժման անդամ, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի զինծառայող Աննա Ղուկասյանի գրառումը


































