Մեր հայրենիքը սրբություն է, հայոց բոլորը սերունդների համահայկական սեփականությունը ։
Հետևաբար նրան պետք է վերաբերվել երկյուղածությամբ, դարեր շարունակ ազատագրական պայքարի գնով ձեռք բերված հողերին ` առանձնահատուկ սիրով և հայրենասիրական նվիրումով։
Վերատեսության ենթարկելով երկրի արտաքին քաղաքական վիճակը ` այսօր Հայոց աշխարհը վերածվել է զոհասեղանի, որտեղ դրված է մարդկային խիղճը, հայ տեսակի լինել-չլինելու հարցը ։
Օրըստօրե նեղացող սահմանների, եվ «զինադադարի» պայմաններում աճող զոհերի թվաքանակը։
Թշվառացած սոցիալական վիճակը, աղքատությունը ,ապագայի նկատմամբ ելակետերի անհուսությունը և այն պարտադրված ներկան որը չի համապատասխանում ազգային արժեհամակարգի և մեր տոհմիկ ինքնության նկարագրին։
Այս անբարո պարտությունները, որի հետևանքները մինչ այսօր կրում ենք` չսթափացնելով աշխարհի խիղճը։Թշնամու պաշարվածությունը մեր ներքին սահմաններում։ Նրա որդեգրած ցինիկ պահվածքը` տարածաշրջանը «միջանցք» օգտագործելու նպատակային ուղղվածությունը։
Այսօր Հայաստաը ազգային ինքնության պահպանման ,և անկախության պահպանման վճռորոշ փուլում է գտնվում։
Այս օրհասական պահին մեզ սթափեցնում է մեր արժանապատիվ խոսքը հնչեցնելու հրամայականը։
Մեր փրկության և վերածննդի երաշխիքը համահայկական արարչագործ կամքի և ներուժի համատեղումն է`միտված միևնույն գաղափարախոսությանը ` հանուն ազգային շահերի և վաղվա լուսավոր տեսլականի։
Տոգորված նոր հեղափոխական մտահաղացումներով` մերժելով «Հեղափոխություն» ասվածը `որպես իշխանափոխություն։
Սիրելի հա՛յ ժողովրդ եկել է վերահառնման , արդարության խիզախության և հայրենասիրության պատմական պահը։
Ժամանակն է միավորման վճռականությամբ և հայրենասիրական բարձր նշաձողով վերելքի պահ հայտարարել։
Միավորենք մեր բոլորի երազանքներ արժանապատիվ բարեկեցության և հաղթողի ինքնագնահատականով։
Սթափվե՜ք, քանզի մեր փրկությունը
հավաքական ուժի մեջ է։
Ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ԶՈՒ պահեստազորի
փոխգնդապետ Արսեն Վարդանյանը


































