«Պաշտոնեական դիրքս չեմ չարաշահել»․ Հովիկ Աբրահամյանի ցուցմունքը Ծաղկաձորի անտառները սեփականաշնորհելու գործով․ «Հետք»

«Հետք»-ը կարողացել է ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի խումբ այլ նախկին պաշտոնյաների ցուցմունքները, որոնք վերաբերում են Ծաղկաձորի անտառներն ապօրինի սեփականաշնորհելու գործին։ «Տարիներ առաջ հրապարակել էինք պաշտոնյաների կողմից Ծաղկաձորի անտառները 2007-2009 թվականին ապօրինի սեփականաշնորհելու մասին հետաքննությունը։ Պարզել էինք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և մի խումբ այլ պաշտոնյաներ […]

Միակ բանը, որ Ադրբեջանը տեսնում է՝ ՀՀ ղեկավարությունը բացի հեծանիվի ու խաշլամայի մասին քննարկումներից, այլ բանի ունակ չէ. Տաթևիկ Հայրապետյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Երեկվանից Ադրբեջանը ակտիվ ապատեղեկատվություն է տարածում մի շարք տելեգրամյան ալիքներով գրելով՝ «Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի»։ Այս հրապարակման մեջ մատնանշում են Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի տարածքում կառուցվող զորամասը։ Այդ հրապարակումներից հետո երկու անգամ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական կողմը կրակ է բացել։ […]

Մուսալեռում անչափահասի են առևանգել ու տարել գյուղի գերեզմանատուն

Օգոստոսի 18-ին ժամը 15:00 ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ իր երեխային առևանգել են ու տարել Մուսալեռ գյուղի գերեզմանատուն: Այս մասին Tert.am-ին հայտնում են ոստիկանությունից: Քաղաքացին նշել է նաև, որ հայհոյանքներ են հնչեցրել, փորձել են ձեռք բարձրացնել նրա վրա: «Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ նույն օրը՝ օգոստոսի 18-ին ժամը 19:00-ի […]

Գազ չի լինելու Դիլիջան քաղաքում, Կողբ, Այգեհովիտ բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական, Բարեկամության, Այգեստան, Շամախյան փողոցների, հարակից թաղամասերի, Կողբ բնակավայրի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 19-րդ փողոցների և Այգեհովիտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։  Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը կդադարեցվի երթևեկությունը Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի`Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ)։ Մինչև հոկտեմբերի 6-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։ Այդ մասին հաղորդում են ճանապարհային […]

Պլանային ջրանջատում Երևանում և Արմավիրի մարզում օգոստոսի 20/21-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի, Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

ՀՀ իշխանական վերնախավը գիտեր՝ ինչ է սպասվում Արցախին, սակայն ոչ միայն տեղից չշարժվեց․ Տիգրան Աբրահամյան

Մեկ տարի առաջ այս օրերին Արցախում հումանիտար ճգնաժամը հատեց եզրագիծը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ծայրահեղ ծանր իրավիճակ էր ոչ միայն մարդկանց առօրյա կյանքում, այլ Պաշտպանության բանակում, որտեղ մատակարարումները խիստ խափանումներով էր, իսկ առանձին հրամանատարներ դիրքերում գտնվող զինծառայողների օրվա սնունդը հայթայթում էին մերձակա գյուղերից: Բանակում ծրագրված պլանները 5-10%-ի […]

Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Ալեն Դելոնի զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում. ԿԳՄՍՆ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի մահվան կապակցությամբ։ «Խոր վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ալեն Դելոնը՝ ֆրանսիական կինոյի իսկական խորհրդանիշը, որը հազարավոր սրտեր է հուզել ամբողջ աշխարհում: Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրա զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում», — ասված է հաղորդագրության մեջ: […]

Ալեքս Սահակյանը` Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն

Ալեքս Սահակյանը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Հայ շախմատիստը ամբողջ առաջնության ընթացքում մնաց անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր: Շնորհավորում ենք Ալեքսին ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ: Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայաստանի շախմատի ֆեդերացիա

ՀՀ-ի լուծարման ճանապարհային քարտեզը ներկայացվում է, որպես խաղաղություն

Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմի անկանոն կրակոցները վերջին օրերին արդեն սովորական են դարձել։ «Չենք հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ են ուզում, բայց կրակում են, ու արդեն մի քանի օր է»,- ասել է Արավուս համայնքի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը։ Գործող իշխանությունները խոսում են խաղաղությունից՝Ադրբեջանի կրակահերթերի ներքո։ Ադրբեջանը հող է նախապատրաստում Սյունիքն օկուպացնելու համար՝Զանգեզուրի միջանցքը […]

Ռուսաստանի հայերի միությունը դիմել է Պուտինին՝ խնդրելով բարձրացնել Ադրբեջանում պահվող հայերի հարցը

Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում բարձրացնել Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ ԼՂ նախկին ղեկավարների հարցը։ Հայտնում են միությունից: Միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ ազգությամբ հայ միլիոնավոր քաղաքացիների անունից խնդրել է քննարկել հարյուր հազարավոր բռնի տեղահանված հայերի ճակատագիրը, ԼՂ-ի հայկական մշակութային-պատմական և հոգևոր-կրոնական ժառանգությունը, ինչպես նաև՝ […]

Մարտունի քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 26-ամյա հեծանվորդին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ալիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 47 հասցեի մոտ՝ «ՎՏԲ» բանկի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հեծանվորդ՝ 26-ամյա Արթուր Գ.-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Մարտունու […]