Մուսալեռում անչափահասի են առևանգել ու տարել գյուղի գերեզմանատուն

Օգոստոսի 18-ին ժամը 15:00 ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ իր երեխային առևանգել են ու տարել Մուսալեռ գյուղի գերեզմանատուն: Այս մասին Tert.am-ին հայտնում են ոստիկանությունից:

Քաղաքացին նշել է նաև, որ հայհոյանքներ են հնչեցրել, փորձել են ձեռք բարձրացնել նրա վրա:

«Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ նույն օրը՝ օգոստոսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում 3 անձ նշված երեխային նստեցրել են մի մեքենա, տարել գերեզմանատուն և ֆիզիկական ցավ պատճառել:

Անձանց ինքնությունը պարզվել է, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Ահազանգն ու փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին», — հայտնել են ոստիկանությունից:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն