Բաղանիս-Այրումից վերև, Ադրբեջանին նոր հանձնված տարածքի բարձունքում ադրբեջանական զինուժը ռադիոաշտարակ է կանգնեցրել

Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկար է հրապարակել Ոսկեպար-Բաղանիս հատվածից ու գրել․ «Միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում եմ լուսանկարել։ Բաղանիս-Այրումից վերև, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին նոր հանձնված տարածքից բարձր՝ բարձունքում ադրբեջանական զինուժը ռադիոաշտարակ է կանգնեցրել, որի կողքին մշտապես կանգնած է ռադիոհետախուզական սարքավորումներով հագեցած արծաթագույն «Կամազ» մակնիշի ավտոմեքենա։ Ադրբեջանն ուժեղացրել է Հայաստանի դեմ ռադիոհետախուզությունը։ Սահմանամերձ Ոսկեվանից Կոթի գնալիս, նաև […]
Դժվար է հասկանալ հայկական կողմի դիրքորոշումը Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ․ Լավրով

«Ռուսաստանի համար դժվար է հասկանալը, թե ինչու է Երևանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը»,-Ռուսաստանի առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի հաղորդակցություններին, ապա, ցավոք, Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանավորվածությունը, որի […]
Տուժել է 105, զոհվել՝ 8 մարդ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է անցած շաբաթվա տվյալները
Օգոստոսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 608 դեպք, որից 254-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 170, փլուզման` 17, վայրի կենդանիների հարձակման՝ 3, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, պայթյունի, երկրաշարժի՝ 1-ական, թունավորման՝ 10, օձի նկատման՝ 33, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 51, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 197, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, […]
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններից է կախված ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը. Ալիև

«Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններից է կախված ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը»,-Բաքվում Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը: Հիշեցնենք, որ Բաքվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ շեշտելով, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի կարգավորումը հանդիպման թեմաներից մեկն է։
Հեծանիվի PR-ի փոխարեն Փաշինյանը պետք է պատրաստվի Սյունիքի պաշտպանությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Ադրբեջանական ԶԼՄ-ները մի քանի օր շարունակ ՀՀ-ին անհիմն մեղադրում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ Բաքուն փորձում է սադրել նոր պատերազմ՝խաղաղության պայմանագիր չստորագրելու և «Զանգեզուրի միջանցքի» բացման՝պատրվակ ստեղծելու […]
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը հասնելուն, մասնակցել ճգնաժամի կարգավորմանն այն մասով, որտեղ դա պահանջված է կողմերի համար, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպեսզի խաղաղության համաձայնություն կնքվի, գործը հասցվի սահմանազատման, սահմանագծման, ապաշրջափակման… համապատասխան ուղղությունների լոգիստիկայում եւ տնտեսությունում, մենք ուրախ կլինեինք»,- նշել է […]
Հայաստանն ու Վրաստանը կդառնան «Հյուսիս-Հարավի» կարևորագույն հանգույցներ

Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակներում: Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, լինելու է չորս գոտով, երկարությունը՝ մոտ 30 կմ, ներառյալ՝ 11 կամուրջ և անցում։ Շինարարությունը կարժենա 250 […]
Ալեն Դելոնին կհուղարկավորեն մատուռում՝ իր շների կողքին

Ալեն Դելոնին, իր կտակի համաձայն, կհուղարկավորեն Ֆրանսիայի հյուսիսում գտնվող մատուռում, որտեղ թաղված է նրա 35 շունը: Այդ մասին հաղորդել է BFMTV-ն։ «Հուղարկավորությունը տեղի կունենա այն մատուռում, որտեղ նա ապրել է գրեթե կես դար։ Նա նախօրոք էր այդ վայրը ընտրել»,-ասված է հայտարարության մեջ։ Իր ողջ կյանքի ընթացքում Դելոնը, ով կենդանիների իրավունքների ակտիվ պաշտպան էր, ուներ ավելի քան 50 […]
Վահրամաբերդի եկեղեցու տարածքում գյուղապետի եղբոր մասնակցությամբ սպանության վայրում հայտնաբերվել են դանակներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները քրեական վարույթի շրջանակներում Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Վահրամաբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Մարմաշեն» վանքի տարածքին հարակից հատվածում լրացուցիչ տեղազննութուն են կատարել և հայտնաբերել 2 հատ ծալովի դանակ՝ բացված վիճակում: Ոստիկաններն ու քննիչներն ունեն հիմնավոր կասկածներ, որ օգոստոսի 9-ին […]
Արևմտյան Նեղոսի տենդ․ ինչպես է տարածվում և ինչպես պաշտպանվել

Վարակումը ամենից հաճախ տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։ Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ: Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, բայց տուրիզմի զարգացման հետ, հայտնաբերվում […]
Երևանի քաղաքապետարանը աշխատանքի է հրավիրում տրոլեյբուսի վարորդների

Հարգելի ՛ քաղաքացիներ, «Երևանի էլեկրատրանսպորտ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում տրոլեյբուսի վարորդների՝ արդեն շահագործվող, ինչպես նաև առաջիկայում սպասվող նոր տրոլեյբուսները վարելու համար։ «T» կարգի վարորդական իրավունք ստանալու համար ընկերությունը կազմակերպում է մասնագիտական ուսուցում, որի ընթացքում մասնակիցները կվարձատրվեն՝ համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի։ Մանրամսների համար դիմել «Երևանի էլեկրատրանսպորտ» ՓԲԸ-ը՝ ք. Երևան, Բագրատունյաց 44 կամ զանգահարել 011514992 հեռախոսահամարով։ Երևանի […]
Շատերի համար սա ապրուստի միակ միջոցն է։ Բազմաթիվ արցախցիներ ևս իրենց օրվա հացի խնդիրը լուծում են այս աշխատանքի միջոցով. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողները պետք է միանան հարկային էլեկտրոնային համակարգին։ Պարտադիր է դառնում նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը և էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի տրամադրումը։ Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր և վճարել պետական տուրք։ Չցանկանալով մանրամասն ներկայացնել նոր կարգավորումները, պարզապես արձանագրենք, […]
Բաքուն նպատակաուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն «Երևանի անհիմն պահանջները պետք է վերացվեն»․ Բայրամով

Բաքուն նպատակաուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին, ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը, սակայն, ընդգծել է, որ «Երևանի անհիմն պահանջները պետք է վերացվեն»։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը միշտ ընդունելի հարթակ է եղել բանակցությունների համար։
Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Սեյրան Կիրակոսյանը ժամանակից շուտ պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցչին

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ հունահռոմեական ոճի ըմբիշ Սեյրան Կիրակոսյանը հաջող է մեկնարկել մրցաշարում։ Կիրակոսյանը մեկնարկային գոտհեմարտում վստահ հաղթանակ է տարել՝ ժամանակից շուտ պարտության է մատնելով ադրբեջանցի Աբդուլ Հասանովին: Նշենք, որ Կիրակոսյանը Եվրոպայի պատանեկան առաջնության գործող փոխչեմպիոնն է։ Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 19-25-ը, առաջնությանը կմասնակցի ըդհանուր 576 […]
Ինչպես է Իլհամ Ալիևը «Զագուլբա» նստավայրում դիմավորել Վլադիմիր Պուտինին

Լոռիում և Տավուշում հեղեղումների պատճառով բնակելի անշարժ գույքի վնաս կրած և զոհված անդամ ունեցող ընտանիքներն աջակցություն կստանան նաև ոչ բնակելի շինությունների վնասման դեպքում

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով բնակելի անշարժ գույքի վնաս կրած և զոհված անդամ ունեցող ընտանիքներին պետության կողմից կտրամադրվի սոցիալական աջակցություն նաև նրանց պատկանող ոչ բնակելի, սակայն կենսապահովման և կենսագործունեության նպատակով փաստացի օգտագործված շինությունների (անասնաշենքեր, հացատներ, մառաններ, անհատական օգտագործման ավտոտնակներ, այգետնակներ և այլն) վնասման դեպքում։ Ըստ այդմ՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան […]
Բողոքի ակցիայի մասնակիցները ժամանակ տվեցին ՄԱԿ- ին, պահանջում են պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ

Պետության համար խարան է, որ կառավարությունը մոռացել է գերիների մասին. Լարիսա Ալավերդյան

Մոր սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է, բացահայտվում են դեպքի մանրամասները

Շարունակվում է օրեր առաջ Երևանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում 65-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի օգոստոսի 15-ին: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել էր 65-ամյա կնոջ դի՝ սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: ՀՀ […]
Ինչպես գերիները, այնպես էլ արցախցիները անտերության են մատնված. ակցիայի մասնակից

Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել իրավիճակը Ղարաբաղի վերաբերյալ. Պուտին

Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել իրավիճակը Ղարաբաղի վերաբերյալ, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ես գիտեմ, որ Ադրբեջանը նպատակ ունի ավարտել բոլոր ընթացակարգերը՝ կապված լիակատար կարգավորման հետ, դա ինձ լավ հայտնի է»,- ասել է Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունենում Ալիեւի «Զագուլբա» նստավայրում։
Պուտինը հայտնել է, որ նախատեսում է Փաշինյանին պատմել Բաքվում բանակցությունների արդյունքների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ընթացքում հայտնել է, որ նախատեսում է բանակցությունների արդյունքների մասին պատմել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ ՌԴ նախագահի խոսքով՝ երեկ նա Ալիեւի հետ քննարկել է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման թեման, իսկ այսօր կողմերը կշարունակեն թեմայի քննարկումը։
Մենք կեղծած ԴՆԹ֊ներ չենք ուզում, մենք մեր երեխաներին ենք ուզում

Եթե Արցախը Ադրբեջան էր, ո՞ւմ էին պաշտպանում մեր երեխաները, ու՞ր էիք տանում նրանց. անհետ կորածի մայր

Ո՞նց կարելիա 10.000֊ից ավել էտ հերոսների արյունը սառեցնել ու մոռանալ, հեծանիվ են քշում էս հարցը լուծելու տեղը

Կեղծ ԴՆԹ֊ներ են տվել, ծնողին չես կարող ստել. անհետ կորածի մայր

Հանգիստ չենք թողնելու, գերիների հարցը չի մոռացվելու. Ռուզաննա Ստեփանյան

Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 1947 երեխա

Երևանում ծնվել է 1947 երեխա՝ 1004 տղա և 943 աղջիկ, բնակչության աճը կազմում է 0.8 %․ այս մասին հայտնել է Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ։ «Նախորդ շաբաթ մայրաքաղում գրանցվել է 544 մահ։ Որպես 9-րդ երեխա ընտանիքում ունենք ծնված 1 տղա և ևս մեկական տղա՝ որպես 6-րդ և 7-րդ երեխա։ Արցախից […]
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել: ՀՀ ՊՆ
ԻՀՊԿ. Ադրբեջանը չափազանց դժգոհ է իր սահմանների մոտ Իրանի զորավարժություններից

Ադրբեջանը չափազանց դժգոհ է իր սահմանների մոտ Իրանի ռազմածովային ուժերի զորավարժություններից։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սոցցանցում հրապարակ ած հաղորդման մեջ։ «Մենք մեր ռազմական ուժերը տեղակայել ենք այս տարածաշրջանում, և եթե սիոնիստները ոչխելամիտ մտադրություններ ունենան, հետևանքները նրանց համար չափազանց լուրջ կլինեն»,- նշել է ԻՀՊԿ-ն։
Բլինքենը ժամանել է Մերձավոր Արևելք՝ Գազայի հատվածում հրադադարի ջանքերին նպաստելու

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օգոստոսի 18-ին ժամանել է Թել Ավիվ՝ մեկնարկելով մերձավորարևելյան իր հերթական ուղևորությունը, որի նպատակն է Գազայի հատվածում հրադադարի հաստատումը։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը կասկածի տակ է դրել Բլինքենի առաքելությունը՝ Իսրայելին մեղադրելով միջնորդների ջանքերը խաթարելու, համաձայնության կնքումը հետաձգելու մեջ։ Նշենք, որ 2023 թ. հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր սա […]
ՈՒՂԻՂ. Հրատապ քայլեր ձեռնարկեք գերիներին վերադարձնելու համար. ակցիա ՄԱԿ- ի գրասենյակի դիմաց
