Հեծանիվի PR-ի փոխարեն Փաշինյանը պետք է պատրաստվի Սյունիքի պաշտպանությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները մի քանի օր շարունակ ՀՀ-ին անհիմն մեղադրում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ Բաքուն փորձում է սադրել նոր պատերազմ՝խաղաղության պայմանագիր չստորագրելու և «Զանգեզուրի միջանցքի» բացման՝պատրվակ ստեղծելու համար։

Այս ֆոնին բանակը վերազինելու՝հասարակությանը նոր հնարավոր պատերազմին նախապատրաստելու փոխարեն Փաշինյանը սիրողական լողի պարգևատրմանն է մասնակցում։ Սա խոսում է երկրում տիրող դիլետանտական կառավարման կամ անկառավարելի իրավիճակի մասին, երբ հասարակության ուշադրությունը շեղում են մանր խնդիրների վրա՝ստեղծում են արհեստական օրակարգեր, իսկ պատերազմի իրական վտանգի մասին չեն խոսում և չեն պատրաստվում։
ՔՊ-ականները վայելում են ծովափնյա, ամառային հանգիստը՝Փաշինյանը հեծանիվի PR-ով է զբաղված, իսկ տարածաշրջանը արագ տեմպերով զինվում է և պատրաստվում մեծ պատերազմի։
Բաքուն և Անկարան չեն հրաժարվել «Զանգեզուրի միջանցքից» և ինչքան էլ հեծանիվի սիրահար Փաշինյանը չխոսի միջանցքի մասին՝դա չի նշանակում, որ ՀՀ-ի հակառակորդներն այդ միջանցքի գաղափարից հրաժարվել են կամ մոռացել են։
ՀՀ-ի վրա Ադրբեջանը չի հարձակվում մի քանի պատճառով՝նախ զսպող գործոններ են ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայությունը, ԵՄ-ի դիտորդական խմբերը՝Արևմուտքի, այդ թվում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կոշտ նախազգուշացումներն Ադրբեջանին, ինչպես նաև Իրանի միանշանակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և Սյունիքի նկատմամբ։
Սակայն գեոպոլիտիկ իրավիճակը կարող է փոխվել ժամերի ընթացքում՝Իրանի դեմ կարող է սկսվել մեծ պատերազմ՝Իսրայելի և Արևմուտքի՝ՆԱՏՕ-ի մասնակցությամբ, ՌԴ-ն խնդիրներ ունի ուկրաինական ճակատում, իսկ ԱՄՆ-ում՝նախընտրական քարոզարշավ է։ Ադրբեջանական բանակը կարող է փորձել «բլից-կրիգ» իրականացնել Սյունիքում՝բացելով միջանցքը զենքի ուժով, ինչից հետո գերտերությունները կփորձեն ստիպել Բաքվին դուրս բերել զորքերը, իսկ Ադրբեջանը դրան կհամաձայնվի միայն «Զանգեզուրի միջանցքը» տրամադրելու պայմանով՝դա ներկայացնելով, որպես փոխզիջում։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն