Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմի անկանոն կրակոցները վերջին օրերին արդեն սովորական են դարձել։
«Չենք հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ են ուզում, բայց կրակում են, ու արդեն մի քանի օր է»,- ասել է Արավուս համայնքի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը։
Գործող իշխանությունները խոսում են խաղաղությունից՝Ադրբեջանի կրակահերթերի ներքո։ Ադրբեջանը հող է նախապատրաստում Սյունիքն օկուպացնելու համար՝Զանգեզուրի միջանցքը բացելու ռազմավարությունից ելնելով, իսկ ՔՊ-ն խոսում է խաղաղության մասին։
Խաղաղության պայմանագիր գոյություն չունի՝առկա է Ադրբեջանի կողմից պարտադրվող կապիտուլյացիոն փաստաթուղթ, որը ստորագրվելու է, եթե ՔՊ-ն մնաց իշխանության և վարչական լծակներով ու ոստիկանական բռնություններով վերարտադրվեց 2026թ․-ին։
Հայաստանի լուծարման ճանապարհային քարտեզը ՔՊ-ն ներկայացնում է, որպես խաղաղության պայմանագիր։
Ադրբեջանն այս հայակործան պայմանագիրը ստորագրել տալուց հետո չի բավարարվելու դրանով՝հաջորդ քայլը լինելու է օրինակ Երևանում ադրբեջանական թաղամասի ստեղծումը կամ Սյունիքում ադրբեջանցիների վերադարձից հետո այնտեղ ինքնավարության հռչակումը։
Ադրբեջանը՝Թուրքիայի ընդհանուր կուրացիայով ցանկանում է ոչնչացնել հայոց պետականությունն ու հայ ազգը՝դա չի տեսնում միայն կույրը։
Հայաստանի փրկությունն՝օպերատիվ կերպով, համազգային պայքարով, ներքաղաքական ակտիվությամբ ՔՊ-ին հեռացնելու մեջ է։
Քանի դեռ Բաքվի արտակարգ և լիազոր դեսպանները ՀՀ-ում իշխանության են՝հայոց պետականությունը մաս-մաս հանձնվելու է ալիևյան կլանին։


































