Մարտունի քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 26-ամյա հեծանվորդին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ալիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 47 հասցեի մոտ՝ «ՎՏԲ» բանկի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հեծանվորդ՝ 26-ամյա Արթուր Գ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, տուժածին առաջին բուժօգնություն են ցուցաբերել Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ապա շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց, ով շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են «Mercedes»-ը և սահմանազատել տարածքը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել և նրան պարեկներն ու ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Մարտունու բաժին։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և հեծանիվը տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն