Ամենայն հայոց կաթողիկոսը Կիևին կոչ է արել չխախտել ուղղափառ համայնքի միասնությունը

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը Կիևին կոչ է արել չխախտել ուղղափառ համայնքի միասնությունը, Armenia Sputnik-ին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի Արթենյանը։ «Կաթողիկոսը կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին պաշտպանել գոյություն ունեցող կրոնական համայնքների, հավատացյալների և հոգևորականների իրավունքները և հարգել սուրբ վայրերի անձեռնմխելիությունը»։ Օգոստոսի 20-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, որը […]
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ

Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր Սեյեդ Աբբաս Արաղչիին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել […]
Իշխանությունների կողմից որդեգրված ապազգային քաղաքականության հետևանքով զիջվում են ազգային կենսական շահերը. ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Հայաստանի անկախության հռչակագրի օրվա առթիվ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․ «Ուղիղ 34 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով պաշտոնապես սկիզբ դրվեց Հայոց անկախ պետականության կայացման գործընթացին, սահմանվեցին պետականության զարգացման ուղենիշները։ 1990 թ․ օգոստոսի 23-ի փաստաթուղթը սահմանում է ազգային պետություն կառուցելու տեսլականը՝ […]
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը բարձր արդյունքներ է գրանցում

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օգոստոսի 15-25-ը Մոլդովայում մասնակցում է 2024 թվականի պարաբազկամարտի աշխարհի 26-րդ առաջնությանը և բարձր արդյունքներ գրանցում: Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դասակարգումների քաշային կարգերում մրցումներին մասնակցել են թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով: Ձախ ձեռքով մրցապայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Վալտեր Հարությունյանը, Սարգիս Խաչատրյանը, Գևորգ Համբարձումյանը, Անահիտ Բաբաջանյանն ու Նաիրա Մեսրոպյանը: […]
Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի դուրս մղվի բանակցություններից. Արման Աբովյան

Բնական երևույթ է այն, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահները նստում և խոսում են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակներից, առանց Հայաստանի ներկայացուցչի, որովհետև Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ ամեն ինչ արել է, որպեսզի հետ մղվի բանակցություններից։ Այս մասին այսօր FrontTv-ի հետ հարցազրույցում ասել է քաղաքական վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ Արման Աբովյանի խոսքով` ցանկացած նմանատիպ դեպքերում, բոլոր […]
ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Գեներալ Արշակ Կարապետյանի կուսակցությունը գրանցեցին

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ինչպե՞ս ոչնչացվեց հայկական ռազմական արտադրությունը. գեներալ Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Այսօրվա իշխանությունը դեպի կործանում է տանում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը. Խաչատրյան

Ծեծկռտուք և դանակահարություն Սևանի թերակղզու լողափնյա տարածքում. կա ձերբակալված

Օգոստոսի 22-ին՝ ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով 56-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Մինչ հիվանդանոցային ահազանգը, մարզի պարեկներն էին հայտնել, որ ծառայություն կատարելիս Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք վիճաբանում են: Մոտեցած պարեկներին երիտասարդներից մեկը հայտնել է, որ […]
Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի և Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 23:00-08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկելով երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող. – Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող. – Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. – Խանջյան փող., Աբովյան փող. – […]
Արշակ Կարապետյանը ավետում է «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցման մասին

Քույրեր և եղբայրներ, սիրելի՛ հայեր։ «Համահայկական ճակատ» կուսակցության հարգելի՛ անդամներ։ Շնորհավորում եմ Ձեզ «Համահայկական ճակատ» կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցման կապակցությամբ։ Այսօրվանից մենք պաշտոնապես քաղաքական կազմակերպություն ենք, որն իր վրա է վերցրել մեր երկրի պետականության և անկախության իրավունքը հաստատելու, Հայաստանի սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը՝ ժողովրդի հետ միասին ապահովելու, հայության իղձերը կատարելու, պատմական արդարությունը […]
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը կարող է միակուսակցական դառնալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ եթե հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն ստանա, ապա դատական գործընթաց կսկսի նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության արգելման համար. այդ ժամանակ ինքնաբերաբար հարց կբարձրանա այս կուսակցության ստացած պատգամավորական մանդատները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։ Հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Ընտրությունների ժամանակ «Միասնական ազգային շարժում» կուսակցության ստացած […]
Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան

Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան՝ հայկական և թուրքական կողմերի համագործակցությամբ: Հայաստանի ԱԳՆ կապ է հաստատել Թուրքիայի ԱԳՆ հետ, որն արագորեն կազմակերպել է հիվանդի օդային տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։ Տեսանյութը FrontTv-ի տելեգրամյան էջում:
Գերիներ ենք ունեցել, որովհետև հայ զինվորին թույլ չեն տվել կրակել, ես փոխել եմ հրամանը. Կարապետյան

Ադրբեջանը «բլից-կրիգ» է նախապատրաստում Սյունիքի նկատմամբ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Բացի շտաբից, նախարարը շրջել է առաջնագծում, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին, հայտնում են ռազմական գերատեսչությունից։ Նրան ներկայացվել են կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները: Հայաստանի շուրջ ստեղծվել է բարդ գեոպոլիտիկ իրավիճակ, որից ցանկացած պահի կարող է օգտվել Ադրբեջանն ու հենվելով Թուրքիայի աջակցության վրա՝ «բլից-կրիգ» իրականացնի Սյունիքի և Սևանա լճի […]
Առողջապահական ծրագիր՝ 65 և բարձր տարիքի քաղաքացիների համար

Օգոստոսի 26-30-ը տեղի է ունենալու «Ավելացնենք առողջ կյանքի տարիները» խորագրով հասարակական, լուսավորչական, կրթական և բժշկական միջոցառում: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառման նպատակը 65 և բարձր տարիքի՝ ինչպես առողջ, այնպես էլ համակցված քրոնիկ հիվանդություններով բուժառուների ծերունական համախտանիշների հայտնաբերումը և գնահատումն է: «Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 պոլիկլինիկաներում այդ օրերին ժամը 12:00-17:00-ն անվճար խորհրդատվություն […]
Պուտինը Փաշինյանի հետ զրույցում հաստատել է ՌԴ պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի մշակմանն աջակցելու հարցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկումները շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու պետական այցի ընթացքում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հաստատվել է ռուսաստանյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների […]
Դեմ ենք Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը վերացնելուն. Գագիկ Մինասյան

34 տարի առաջ այս օրն այս դահլիճում Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց ՀՀ անկախության հռչակագիրը, որը դարձավ մեր պետության իրավական դաշտի առաջին անկյունաքարը: Այս մասին ՀՀ Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված հավաքի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Գագիկ Մինասյանը։ «Հայաստանի հիմնական օրենքի ամենասկզբում ասվում է՝ Հայաստանի Սահմանադրությունը հիմնված է Հայաստանի Անկախության մասին […]
Գազայի բնակչության 90 %-ը տեղահանվել է տարածաշրջանում հակամարտության մեկնարկից ի վեր. ՄԱԿ

Գազայի հատվածի բնակչության գրեթե 90 %-ը տեղահանվել է 2023 թ. հոկտեմբերին տարածաշրջանում Իսրայելի ռազմական գործողությունների սկզբից ի վեր։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը X սոցիալական ցանցում տարածած տեսանյութում։ Գազայի հատվածի տեղահանված բնակիչները սահմանափակված են տարածքով, որը կազմում է անկլավի ընդհանուր տարածքի ընդամենը մեկ տասներորդը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը […]
Մամուլի հրապարակումների ամփոփում՝ օգոստոսի 22-ի դրությամբ

Առավոտյան հեծանվային զբոսավազքից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստ է անում։ Ու ինչպես միշտ՝ «ծափ ու ծիծաղ», ոլորտային ուղղություններին չվերաբերող քննարկումներ, մի խոսքով՝ ստանդարտ նիստ։ Ալիևը պետական այցով մեկնել է Ուզբեկստան։ Մահացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը։ Պետդեպարտամենտի խոսնակը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «Միջուկային համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է […]
Պուտինը Փաշինյանին է ներկայացրել Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունները

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։ Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու […]
Հայոց պետականությունն Արցախի և Հայաստանի հանրապետությունների վերամիավորումն ուղենիշ հռչակող պետությունն է, այդ ընթացքից չենք շեղվելու. Արթուր Խաչատրյան

Անկախության հռչակագիրը ոչ միայն սկիզբ դրեց հայոց անկախ պետականության վերականգմանը, այլ նաև ուղենշեց այն հիմնական քաղաքական կետերը, սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը: Այս մասին ՀՀ Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված հավաքին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այդ Հանրապետությունը, որի կործանմանը տանում են այսօրվա իշխանությունները, մի քանի հիմնական […]
Ցավալի լուր․ Մահացել է Անի Մեսրոպյանը

Ռուսլաննա Մանվելյանը ֆեյսբուքյան գրառմամբ ցավալի լուր է հայտնել՝ մահացել է ակտիվիստ Անի Մեսրոպյանը։ Շատ մեծ ցավով և հուզմունքով եմ գրում,Անիի հետ աշխատել եմ տարիներ,ու հենց ատաջին օրը որ ճանաչել եմ շատ սիրեցի,ես անցյալով չեմ կարողանում գրել որովհոտև ինձ համար միշտ կմնաս այն նույն դրական,կենսուրախ,ժպտերես անուշիկ ձայնով Անին։Ուժեղ ,պայքարող տեսակ,Աստված հոգիդ լույսերի մեջ պահի Անի ջան։ […]
Հայի համար ամենից վեր անկախ ապրելն է, հայ ծնվելը պատիվ է, կյանքը՝ պայքար, մեռնելը՝ հաղթանակ. Արցախի թեմի առաջնորդ

«Անկախության հասնելն անմահություն է․ Վեհափառի օրհնանքն եմ փոխանցում Հռչակագրի տարելիցի առթիվ», — այս մասին այսօր կառավարության նիստերի դահլիճում Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված պատգամավորների հավաքի ընթացքում ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ «Որդիական խոնարհությամբ Ձեզ եմ փոխանցում Ամենայն Հայոց […]
Արտասահմանցի փաստաբանները լծվել են Արթուր Ալեքսանյանի մենամարտը վիճարկելու գործընթացին. ինչ է սպասվում

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, արտասահմանցի փաստաբաններից կազմված խումբն ակտիվորեն զբաղվում է Լոզանի արբիտրաժային դատարանում Արթուր Ալեքսանյանի մենամարտը վիճարկելու հարցով: Մասնագետները նշել են, որ գործը բարդ է լինելու, սակայն հավանական է, որ կշահեն այն: Սա կարող է նախադեպ լինել սպորտային պատմության մեջ, քանի որ Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում ըմբշամարտում ունեցած հաղթանակները երբեք չեն վիճակրվել: Հիշեցնենք, […]
ԱՄՆ-ն Իսրայելի վրա Իրանի հարձակմանը դիմագրավելուն ավելի լավ է պատրաստված, քան ապրիլին. Պենտագոն

ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է պատրաստված՝ դիմագրավելու Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակմանը, քան այս տարվա ապրիլին։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը լրագրողների հետ ճեպազրույցում։Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Մերձավոր Արևելքում լրացուցիչ ուժերի տեղակայումը թույլ կտա խուսափել լարվածության հետագա սրումից։ «Մենք գիտենք, որ իրավիճակը լարված է։ Մենք ցանկանում ենք տեսնել […]
Երևանում բախվել է 3 մեքենա

Այսօր՝ օգոստոսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են «Chevrolet», «Kia», «Hyundai», և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Երևան» բժշկգիտական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Ըստ […]
Ինչ անել արևմտյան նեղոսի տենդով վարակվելուց խուսափելու համար

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը ներկայացրել է ուղեցույց, թե ինչ է անհրաժեշտ անել՝ խուսափելու Արևմտյան Նեղոսի տենդից։
Greek City Times. Թուրքիան խախտել է Հունաստանի օդային տարածքը

Չորեքշաբթի օրը Էգեյան ծովում լարվածությունն աճել է, երբ թուրքական ATR-72 ծովային պարեկային ինքնաթիռը և թուրքական ուղղաթիռը խախտել են Հունաստանի օդային տարածքը, հաղորդում է Greek City Times-ը։ Ինքնաթիռը մտել է Աթենքի թռիչքային տեղեկատվական գոտի առանց պարտադիր թռիչքի ծրագիր ներկայացնելու, ինչը միջազգային ավիացիոն կանոնների խախտում է։ «Այս միջադեպը, որի ընթացքում երեք առանձին խախտում էտեղի ունեցել Էգեյան ծովի […]
Զելենսկին Սերգեյ Փարաջանովին հետմահու պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինայի ազգային լեգենդ» նախագահական մրցանակներ է հանձնել մի խումբ գործիչների։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ուկրաինայի ազգային լեգենդ» նախագահական մրցանակին հետմահու արժանացել են կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը և երգչուհի Նինա Մատվիենկոն։ Ինչպես հայտնում է Analitikaua․net-ը, պարգևատրվածների թվում են նաև, ամերիկացի գործարար Հովարդ Բաֆետը, սուսերամարտիկ Օլգա […]
ԱՄՆ-ն մոտ 125 միլիոն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինա կուղարկի ռազմական օգնության նոր փաթեթ՝ մոտ 125 մլն դոլար արժողությամբ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Լրատվամիջոցի տվյալներով, օգնության վերջին փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության հրթիռներ, բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգերի (HIMARS) զինամթերք, Javelins հակատանկային համակարգեր և բազմաթիվ այլ հակատանկային հրթիռներ, անօդաչուների դեմ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր և […]
Ապամոնտաժվել է Կիրանցի «Արծիվ» խաչքար-հուշարձանը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման արդյունքում Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին են անցել կամուրջն ու մայրուղուն կից հատվածները։ Կառավարության կողմից նախաձեռնած նոր ճանապարհը շրջանցում է կամուրջը, հասնում Կիրանցի Սբ․ Երրորդություն եկեղեցուն, ապա միանում հիմնական ճանապարհին։ Ճանապարհի Ադրբեջանական կողմին անցած հատվածում (նկ. 1) դեռևս 2020 թվականին Արմեն […]