Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը բարձր արդյունքներ է գրանցում

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օգոստոսի 15-25-ը Մոլդովայում մասնակցում է 2024 թվականի պարաբազկամարտի աշխարհի 26-րդ առաջնությանը և բարձր արդյունքներ գրանցում: Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դասակարգումների քաշային կարգերում մրցումներին մասնակցել են թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով:

Ձախ ձեռքով մրցապայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Վալտեր Հարությունյանը, Սարգիս Խաչատրյանը, Գևորգ Համբարձումյանը, Անահիտ Բաբաջանյանն ու Նաիրա Մեսրոպյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել են Գուրգեն Անտոնյանը, Սարգիս Հարությունյանը և Շահեն Բաբայանը, բրոնզե մեդալ է նվաճել Արմեն Ենոքյանը:

Աջ ձեռքով մրցապայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Գուրգեն Անտոնյանը, Վալտեր Հարությունյանը, Շահեն Բաբայանը և Նաիրա Մեսրոպյանը, արծաթե մեդալ են նվաճել Սարգիս Խաչատրյանն ու Վոլոդյա Բազեյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Սարգիս Հարությունյանը: Հայաստանի հավաքականը 61 երկրների պայքարում զբաղեցրել է թիմային 4-րդ հորիզոնականը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն