ԱՄՆ-ն մոտ 125 միլիոն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինա կուղարկի ռազմական օգնության նոր փաթեթ՝ մոտ 125 մլն դոլար արժողությամբ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Լրատվամիջոցի տվյալներով, օգնության վերջին փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության հրթիռներ, բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգերի (HIMARS) զինամթերք, Javelins հակատանկային համակարգեր և բազմաթիվ այլ հակատանկային հրթիռներ, անօդաչուների դեմ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր և սարքավորումներ, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային զինամթերք, փոխադրամիջոցներ և այլ սարքավորումներ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն