«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը ձեռքը մեխել է հսկիչի սեղանին

Այսօր Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Կալանավոր Ասատուր Հովհաննիսյանը մեխել է իր ձեռքի ափը հսկիչի սեղանին եւ պահանջում է հանդիպում իր գործով դատախազի հետ, այս մասին Forrights.am-ին ահազանգել է Ասատուր Հովհաննիսյանի ազգականը՝ Ռոբերտ Սարգսյանը: Նա ասում է, որ Ասատուրը արդեն մոտ մեկ ու կես ժամ ձեռքը մեխած վիճակում սպասում է, որ […]
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Մարզերում մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-12-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք հղումով`
Ադրբեջանը հող է նախապատրաստում ՀՀ-ն օկուպացնելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պնդում է՝ Զանգեզուրն «ադրբեջանական հող է, որ միտումնավոր կերպով հանձնվել է» Հայաստանին ադրբեջանցիների կյանքը բարդացնելու համար։ Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է Անկարայում՝ Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողության ժամանակ։ Ադրբեջանը հող է նախապատրաստում ՀՀ-ն օկուպացնելու համար, իսկ Փաշինյանը կեղծ խաղաղություն է քարոզում։ ՔՊ-ականները հանձնել են Արցախը՝թուլացրել են Սյունիքի պաշտպանությունը, կրճատում են […]
Իշխանությունը ՀՀ քաղաքացիներին դրդում է արտագաղթի

2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բրնձի՝ 1.8%, հացի՝ 2.8%, ալյուրի՝ 4.3%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.3%, 0.3% գնաճ: Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին դրդում է արտագաղթի։ ՔՊ-ականները՝Ալիևի հետ միասին հայաթափեցին Արցախն ու այսօր ցանկանում են դա կրկնել նաև ՀՀ-ում։ Արցախի դեմ Բաքուն ռազմական ուժ կիրառեց, իսկ փաշինյանական թիմը ՀՀ […]
Բաքուն Կովկասում մեր կարևոր դաշնակիցն է. ԱՄՆ-ի հետ քննարկում ենք Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ համագործակցության ամուր հիմքերի ստեղծումը. Իսրայելի վարչապետի գրասենյակ

Իսրայելը ներգրավված է ԱՄՆ-ի հետ շարունակական քննարկումների մեջ՝ Իսրայելի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու համար, ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը: Հայտարարությունը հնչել է ի պատասխան երեկ Կնեսետի լիագումար նիստում «Շաս» կուսակցության պատգամավոր Շիմոն Մոշիաշվիլիի կողմից ներկայացված միջնորդությանը: «Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական […]
Ալվա՛րդ, խնդրում եմ ինձ ներեք. Ռուբեն Վարդանյանը՝ Դավիթ Մանուկյանի կնոջը

Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որին ցավ պատճառելու միտքն այստեղ ինձ համար ամենածանրն է: Խոսքը Ալվարդի մասին է: Եթե ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով ևս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս […]
Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 44-ամյակը

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 44-ամյակը։ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը ուղերձ է հղել, որում նշված է. «Արդեն ավելի քան չորս տասնամյակ այն դարձել է Երևանի կենսական զարկերակը՝ կապելով քաղաքի տարբեր հատվածները, միավորելով հազարավոր ուղևորների և ապահովելով հարմարավետ, անվտանգ ու արագ երթևեկություն։ Սա ոչ միայն տարիների պատմություն է, այլև […]
ՄԻՊ-ն ընդունել է 44-օրյայում զոհված զինծառայողի ծնողներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների։ Վերջիններս տեղեկացրել են, որ խնդիրներ ունեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հետ կապված, այդ թվում` պայմանավորված օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներով: Քննարկվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի առնչությամբ առկա օրենսդրական և գործնական խնդիրները։ Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ բարձրացված հարցը գտնվում […]
Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել

Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն: Աուդիոուղերձում նա մասնավորապես խաղաղության կոչ է հղել՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա. «Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների […]
ՔՊ ղեկավարի և վերնախավի որոշ ներկայացուցիչների խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում Ադրբեջանում պահվող հայերը չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են․ Թաթոյան

ՔՊ ղեկավարի և վերնախավի որոշ ներկայացուցիչների խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են: Ֆեյսբուքի էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․ «Սա վտանգավոր պահվածք է. քաղաքացուն ցույց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետությունը նրան չի պաշտպանելու: Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ մեր զեկույցը, ՔՊ վերնախավից […]
Փաշինյանի օրոք Հայաստանը դարձել է խաղադրույքների և թմրամիջոցների օազիս

Կանխվել է շուրջ 450 միլիոն դրամի թմրամիջոցը մանր չափերով Հայաստանում իրացնելու փորձը։ Փաշինյանի օրոք Հայաստանը դարձել է խաղադրույքների և թմրամիջոցների օազիս։ ՔՊ-ականների օրոք աճում է արտագաղթը, արտաքին պարտքը, թմրամոլների և խաղադրույք կատարողների թիվը, այսինքն հայոց պետականության կործանման համար ստեղծվում են բոլոր հիմքերը։ Հանցագործության թվերն աճում են՝ամեն օր սպանությունների, զինված հարձակումների, գողությունների մասին լուրեր են հայտնվում […]