«Ավրորա»-ի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու և ներկա լինել Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»

Պակիստանցի իրավապաշտպան,  2016 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներից  Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»: Այս մասին հայտնում է Free Armenian Prisoners կազմակերպությունը  Х-ի իր էջում: «Հեշտ է հեռվից  դատապարտել  անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն  է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ […]

Լաթաքիայում պարետային ժամը երկարացվել է Ասադի կողմնակիցների ու իշխանականների բախումների պատճառով

Սիրիայի Լաթաքիա քաղաքում պարետային ժամը երկարացվել է մինչև շաբաթ ժամը 09:00-ն, հայտնում է Սիրիա հեռուստաընկերությունը։ Երեկ կատաղի բախումներ են տեղի ունեցել Ջեբլա քաղաքում, Լաթաքիա քաղաքի մի քանի շրջաններում, ինչպես նաև Լաթաքիա և Տարտուս նահանգների լեռնային շրջաններում՝ սիրիական անվտանգության ուժերի և Դամասկոսի նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև։ Գիշերը բանակի և ՆԳՆ-ի լրացուցիչ ստորաբաժանումներ […]

Ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևանում իրականացրել են «Կարգազանց-2025» միջոցառումը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևան քաղաքում իրականացրել են «Կարգազանց-2025» միջոցառումը։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ավտոտրանսպորտային միջոցների կողմից ճանապարհային երթևեկության և շահագործման անվտանգության կանոնների խախտումներ։ Արձանագրվել են նաև զինծառայողների կողմից համազգեստի կրման կանոնների և արտաքին տեսքի խախտումներ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ իրավախախտումներից՝ տեղեկացնելով, […]

Ոստիկանները ձերբակալել են Գյումրիում թմրանյութի փաթեթներ տեղադրող երկու երիտասարդի (տեսանյութ)

Փետրվարի 25-ին Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ երկու երիտասարդ «Օպել» մակնիշի մեքենայով շրջում են Գյումրի քաղաքում և կպչուն ժապավենով փաթեթավորված թմրանյութեր տեղադրում: Հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ մեկը երևանցի է, մյուսը` Աբովյան քաղաքից` երկուսն էլ 22 տարեկան: Ստացվել է նաև տեղեկություն, որ նրանք Ազատանից Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհի […]

Երևան-Գյումրի ճանապարհի Հոռոմի խաչմերուկում ճանապարհը չզիջելու համար վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկը շարունակում է մնալ ամենավտանգավոր հատվածներից մեկը: Shamshyan.com-ը հայտնում է, որ «Ճանապարային դեպարտամենտ» հիմնադրամը 2 տարուց ավելի է՝ ավարտին չի հասցնում այդ խաչմերուկի վերջնական բացումը, ինչի պատճառով էլ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում՝ ողբերգական, չի նվազում: Կահավորումը ևս անբավարար է, գիշերային ժամերին բացակայում են հատուկ լուսային փարոսիկները, անհրաժեշտ պարագաները: Այսօր՝ մարտի 7-ին […]

Երկքաղաքացիներին ազգային վարորդական վկայական կտրամադրվի պարզեցված ընթացակարգով

Մարտի 6-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը։ Հայտնում են ՆԳՆ-ից։ Որոշմամբ սահմանվում է, որ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող այլ պետություններում ստացած վարորդական վկայականների հիման վրա Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացուն կտրվի ազգային վարորդական վկայական՝ առանց որակավորման […]

Հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին կվճարվի շուրջ 200 հազար դոլար

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 6-ի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվինկվճարվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 79 միլիոն 642 հազար դրամ: Հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Մասկը կարծում է, որ իր մաշկի գույնն է պատճառը, որ Starlink տերմինալները չի գործում Հարավային Աֆրիկայում

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը կարծում է, որ իր մաշկի գույնն է պատճառը, որ իրեն պատկանող SpaceX ընկերության Starlink գլոբալ կապի արբանյակային ցանցի տերմինալները չեն գործում Հարավային Աֆրիկայում: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Starlink-ին թույլ չեն տալիս գործել Հարավային Աֆրիկայում, քանի որ ես սևամորթ չեմ»,- ասել է նա: Starlink-ը որոշ ժամանակ հասանելի էր Հարավային Աֆրիկայում, […]

Ֆինանսների նախարարը Լյուքսեմբուրգում անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է EIB Group Forum 2025-ի շրջանակներում կազմակերպված «Օգտագործելով ԵՄ ընդլայնման հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը: Քննարկման շրջանակներում Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին առնչվող մի քանի կարևոր հարցերի: Նախարարը, մասնավորապես, խոսել է մեր տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, ինչպես նաև այս համատեքստում Եվրոպական ներդրումային […]

Եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ համատեղ. Էրդողան

Եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ համատեղ. այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ընդգծելով, որ դա կբխի ընդհանուր շահերից: Այս մասին գրում է  Anadolu-ն: «Թուրքիայի հետ միասին եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերի պլանավորումը կբխի մեր ընդհանուր շահերից»,- ասել է Էրդողանը տեսակոնֆերանսի միջոցով ԵՄ-ի կողմից կազմակերպված «Համախոհ առաջնորդների հանդիպման» […]

ՀՀ-ին է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի շուրջ 644 հազար դոլար արժեքով հողամասը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի մարտի 6-ին բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի կողմից: Հայտնում են դատախազությունից: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝  «անտառային» նպատակային նշանակությամբ, 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6640 քմ մակերեսով հողամասը: Գլխավոր […]

Կնոջը կրակայրիչով հրկիզած ամուսինը կալանավորվել է

Հաշվի առնելով, որ ԶԼՄ-ներում լայնորեն տարածվում են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ հրապարակումներ, ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ա.Ա.-ի հաղորդման հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի փետրվարի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Հայտնում են ՔԿ-ից: 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը […]

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Վրաստան. պայմանավորվել են հայ-վրացական սահմանին համատեղ հսկողության իրականացնել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Վրաստան։ Թբիլիսիում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ կատարվող՝ հայ-վրացական սահմանին համատեղ հսկողության իրականացմանն ուղղված պայմանավորվածություններ։ Անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել երկու երկրների մաքսային մարմինների միջև նախնական […]

Մեկ օրում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 6-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է համակարգչային հափշտակության՝ 2, խարդախության, խուլիգանության, անձնական ունեցվածքի գողության, գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու ու բնակարանային գողության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ […]

Երևանում բախվել են «Lexus»-ն ու բեռնատարը

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» բեռնատարը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 43 բրիգադը տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին […]

Բելլա Բաբախանյանը ցանկացած պահի կարող է ներկայանալ և ծանոթանալ բելառուսական կողմին արված հարցման հայտագրին․ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է բլոգեր Բելլա Բաբախանյանի այն հայտարարությանը, թե կցանկանար իր վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի կողմից բելառուսական կողմին արված հարցման փաստաթղթերը։ ԱԳՆ խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Երեկ ՀՀ քաղաքացի Բելլա Բաբախանյանն, անդրադառնալով ՀՀ ԱԳՆ կողմից իր վերաբերյալ արված հարցմանը, նշել է, որ, եթե կարելի է, կցանկանար տեսնել այդ […]

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

Երևանում մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-12-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Հիվանդանոցում գտնվող Հռոմի պապն աուդիոուղերձով դիմել է հավատացյալներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը 21 օր արդեն գտնվում է Հռոմի Gemelli հիվանդանոցում և բուժում է ստանում երկկողմանի թոքաբորբի դեմ, այս ընթացքում առաջին անգամ աուդիուողերձով դիմել է հավատացյալներին, իր ապաքինման համար աղոթողներին, հայտնում է Vatican News-ը: Նա իր երախտիքի խոսքն է հայտնել բոլոր մտահոգվածներին: «Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Պետրոսի հրապարակից՝ իմ առողջության համար կատարած […]

Քաղաքապետի խոսնակը՝ ի պատասխան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառումը․ Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանի Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում արել է մի շարք անհիմն հայտարարություններ, որոնց վերաբերյալ հայտնում եմ հետևյալը․ Արաբկիր վարչական շրջանի Ն. Զարյան փողոց 11-13 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով Վահրամ Ադամյանին 18.09.2023թ. տրամադրվել է նախագծման թույլտվություն (հ.01/18-07/1-Դ-112575-671): Շինարարությունը դասվում է […]

2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 40 զինծառայող

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2025 թվականի մարտի 7-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Դավիթ Սանամյանը, […]

Քաղաքացուն «Աչքերդ չկլորցնե՛ս» հրահանգ տված կարմիր բերետավորը չի պատժվել․ ՆԳՆ-ից ասում են՝ «անկեղծորեն զղջացել» է

«Աչքերդ չկլորցնես» և քաղաքացիներին այլ վիրավորական արտահատություններով դիմած կարմիր բերետավորը պատասխանատվության չի ենթարկվել։ Չնայած Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությամբ արձանագրել է նրա թույլ տված խախտումները, այնուհանդերձ, որոշել է նրան չպատժել, գրում է Factor TV-ն։ Գերատեսչությունից հայտել են, որ իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողը […]

Զինվորական դատախազությունը 2024 թվականին պետական շահերի պաշտպանության ոլորտում պետությանն է վերադարձրել 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլար

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2025 թվականի մարտի 7-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքները: Հայտնում են Դատախազությունից: Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության […]

Երևանը չի էլ պատրաստվում լքել ՀԱՊԿ-ը. ՌԴ ԱԳ փոխնախարար

Հայաստանը չի ծանուցել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Երևանը չի էլ պատրաստվում լքել կառույցը, պարզապես սառեցրել է իր գործունեությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, հայտնում է «ՌԻԱ»-Ն։ Նա նշել է, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև ստեղծված իրավիճակը կկարգավորվի, այդ առումով Երևանի և Մոսկվայի միջև ընթանում է երկխոսություն։ Հիշեցնենք՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն […]

Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով 34-ամյա տղամարդը ձերբակալվել է

Մարտի 6-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ որովայնի շրջանում դանակի հարվածի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով «Արտաշատ» բժշկական կենտրոն է դիմել 34-ամյա գյումրեցի մի երիտասարդ։ Հայտնում են ՆԳՆ-ից: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի և Ռազմական ոստիկանության Արարատի մարզի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրն Արտաշատում անձնական […]

Կանխվել է շուրջ 450 միլիոն դրամի թմրամիջոցը մանր չափերով Հայաստանում իրացնելու փորձը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում և Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ պատրաստվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխել խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ միջոցառումներ ու քննչական գործողություններ, և արդյունքը չուշացավ: Հայտնում […]

Ծանր էր լսել Ռուբեն Վարդանյանի ուղերձը մեկուկես տարի անց. հուսամ՝ մի շարք ստահակներ այս ուղերձից հետո կվերաիմաստավորեն իրենց մտքերը. Մեսրոպ Առաքելյան

Պարոն Վարդանյանի ուղերձում մի քանի շատ կարևոր շեշտադրումներ կար, մասնավորապես գտնվելով Բաքվի բանտում, կոչ է անում չհուսալքվել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով Ռուբեն Վարդանյանի տարածած ուղերձին: «Ծանր էր լսել Ռուբեն Վարդանյանի ուղերձը մեկուկես տարի անց, ու կարծում եմ՝ այն, ինչ Ռուբեն Վարդանյանը փոխանցեց, […]

Հայաստանում խաղամոլության վիճակագրությունն ահազանգ է մեր հասարակության հոգևոր անկման, արժեքների, կյանքի իմաստի ձևափոխության մասին. Հայր Զաքարիա

Հայաստանում խաղամոլության վիճակագրությունն ահազանգ է մեր հասարակության հոգևոր անկման, արժեքների, կյանքի իմաստի ձևափոխության մասին, այս մասին գրել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Նա ընդգծել է՝ Մեծ Պահքին և, առհասարակ, պետք է հեռու մնալ խաղամոլությունից, որի պատճառով մեր աչքի առաջ բազում ընտանիքներ են քանդվում, կյանքեր խորտակվում, իսկ շատեր […]