Հիվանդանոցում գտնվող Հռոմի պապն աուդիոուղերձով դիմել է հավատացյալներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը 21 օր արդեն գտնվում է Հռոմի Gemelli հիվանդանոցում և բուժում է ստանում երկկողմանի թոքաբորբի դեմ, այս ընթացքում առաջին անգամ աուդիուողերձով դիմել է հավատացյալներին, իր ապաքինման համար աղոթողներին, հայտնում է Vatican News-ը:

Նա իր երախտիքի խոսքն է հայտնել բոլոր մտահոգվածներին:

«Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Պետրոսի հրապարակից՝ իմ առողջության համար կատարած աղոթքների համար։ Ես, գտնվելով այստեղ, ձեզ հետ եմ։ Թող Աստված օրհնի ձեզ, և Սուրբ Աստվածածինը պահպանի ձեզ։ Շնորհակալություն», — ասել է պոնտիֆիկոսն իսպաներեն։ Ուղերձը հեռարձակվել է  Սուրբ Պետրոսի հրապարակում՝ առավոտյան աղոթքի ժամանակ:

Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում կաթոլիկները զանգվածային աղոթքներ են իրականացնում հանուն Հռոմի պապի ապաքինման:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն