Լաթաքիայում պարետային ժամը երկարացվել է Ասադի կողմնակիցների ու իշխանականների բախումների պատճառով

Սիրիայի Լաթաքիա քաղաքում պարետային ժամը երկարացվել է մինչև շաբաթ ժամը 09:00-ն, հայտնում է Սիրիա հեռուստաընկերությունը։

Երեկ կատաղի բախումներ են տեղի ունեցել Ջեբլա քաղաքում, Լաթաքիա քաղաքի մի քանի շրջաններում, ինչպես նաև Լաթաքիա և Տարտուս նահանգների լեռնային շրջաններում՝ սիրիական անվտանգության ուժերի և Դամասկոսի նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև։

Գիշերը բանակի և ՆԳՆ-ի լրացուցիչ ստորաբաժանումներ են ժամանել Տարտուս և Լաթաքիա նահանգներ, իսկ բանակը կիրառել է մարտական ուղղաթիռներ։ Տեղի իշխանությունները պարետային ժամ են սահմանել՝ սրման ֆոնին:

«Լաթաքիայի նահանգի վարչակազմը հայտարարել է քաղաքում պարետային ժամի երկարաձգման մասին մինչև շաբաթ առավոտյան ժամը 09:00»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Սիրիայի պաշտպանության նախարարության ուժերը ժամանել են Լաթաքիա նահանգի Ջաբլե քաղաքի արվարձաններ և կատաղի մարտեր մղում նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների հետ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն