Երևանը չի էլ պատրաստվում լքել ՀԱՊԿ-ը. ՌԴ ԱԳ փոխնախարար

Հայաստանը չի ծանուցել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Երևանը չի էլ պատրաստվում լքել կառույցը, պարզապես սառեցրել է իր գործունեությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, հայտնում է «ՌԻԱ»-Ն։

Նա նշել է, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև ստեղծված իրավիճակը կկարգավորվի, այդ առումով Երևանի և Մոսկվայի միջև ընթանում է երկխոսություն։

Հիշեցնենք՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ այս տարի վերանան ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցությունը սառեցնելու հիմքերը։

Դեկտեմբերի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանն արդեն իսկ իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս։

Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ավելի ու ավելի դժվար, եթե ոչ անհնար է դարձել Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ։

«Ես կարծում եմ՝ մենք անդառնալիության կետն անցել ենք»,- հավելել էր նա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն