Հայաստանում խաղամոլության վիճակագրությունն ահազանգ է մեր հասարակության հոգևոր անկման, արժեքների, կյանքի իմաստի ձևափոխության մասին. Հայր Զաքարիա

Հայաստանում խաղամոլության վիճակագրությունն ահազանգ է մեր հասարակության հոգևոր անկման, արժեքների, կյանքի իմաստի ձևափոխության մասին, այս մասին գրել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Նա ընդգծել է՝ Մեծ Պահքին և, առհասարակ, պետք է հեռու մնալ խաղամոլությունից, որի պատճառով մեր աչքի առաջ բազում ընտանիքներ են քանդվում, կյանքեր խորտակվում, իսկ շատեր էլ անհուսությունից և անելանելի վիճակից ինքնասպանություն են գործում։

«Այս մոլությամբ բռնվածները կամազուրկ, անօգնական են դառնում՝ փորձելով ամեն գնով գումար հայթայթել խաղալու համար։ Վարակիչ այս ախտը կարող է պատել ամեն մարդու, եթե փոքր-ինչ թույլ լինի կամքից։

Սիրելի՛ ծնողներ, ուշադի՛ր եղեք ձեր զավակների հանդեպ, հետաքրքրվեք նրանց կյանքով և առօրյայով, իսկ խաղամոլության անգամ չնչին դրսևորման դեպքում անպայման քայլեր ձեռնարկեք, մասնագետների դիմեք և այլն։

Անպատկերացնելի է, թե որքա՛ն մարդիկ և հատկապես երիտասարդներ են դիմում հոգևորականներին օգնության կանչով․․․ երբեմն պարզապես շատ ուշ է լինում»,- նշել է Հայր Զաքարիան։

Չոքածին մինչև վերջ չոքացնելու են. Փաշինյանը տանում է թրքացման. Ստեփանյան

«Բուլվառ չի’, նստե’ք», «Նվարդիկ չի, Զարուհիկ». բախում ավագանու նիստին

Գալու է օրը` Փաշինյանին ընտանիքով կթռցնեն, խաղաղության պայմանագիր գոյություն չունի