Ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևանում իրականացրել են «Կարգազանց-2025» միջոցառումը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևան քաղաքում իրականացրել են «Կարգազանց-2025» միջոցառումը։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ավտոտրանսպորտային միջոցների կողմից ճանապարհային երթևեկության և շահագործման անվտանգության կանոնների խախտումներ։ Արձանագրվել են նաև զինծառայողների կողմից համազգեստի կրման կանոնների և արտաքին տեսքի խախտումներ։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ իրավախախտումներից՝ տեղեկացնելով, որ նմանօրինակ միջոցառումները հանրապետության ամբողջ տարածքում կրելու են շարունակական բնույթ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն