Մեկ օրում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 6-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է համակարգչային հափշտակության՝ 2, խարդախության, խուլիգանության, անձնական ունեցվածքի գողության, գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու ու բնակարանային գողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն