Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը կարծում է, որ իր մաշկի գույնն է պատճառը, որ իրեն պատկանող SpaceX ընկերության Starlink գլոբալ կապի արբանյակային ցանցի տերմինալները չեն գործում Հարավային Աֆրիկայում: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Starlink-ին թույլ չեն տալիս գործել Հարավային Աֆրիկայում, քանի որ ես սևամորթ չեմ»,- ասել է նա:
Starlink-ը որոշ ժամանակ հասանելի էր Հարավային Աֆրիկայում, սակայն 2024 թվականի գարնանը ցանցը դադարեցրել է գործունեությունը, քանի որ չի կարողացել ստանալ անհրաժեշտ արտոնագիրն իշխանություններից։ Տեղական օրենսդրությունը պահանջում է, որ Starlink-ի բիզնեսի 30%-ը պատկանի երկրի սոցիալական խմբերին, որոնք ճնշված են եղել գաղութատիրության և ապարտեիդի ժամանակաշրջանում: SpaceX-ը, որը պատկանում է Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկին, չի գտել այս կարգավորիչ պահանջը բավարարելու միջոց: Դրա հետևանքով Հարավային Աֆրիկայում Starlink տերմինալների օգտագործումը ճանաչվել է անօրինական։