«Ավրորա»-ի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու և ներկա լինել Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»

Պակիստանցի իրավապաշտպան,  2016 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներից  Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»:

Այս մասին հայտնում է Free Armenian Prisoners կազմակերպությունը  Х-ի իր էջում:

«Հեշտ է հեռվից  դատապարտել  անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն  է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը ինչպես կարող եք»,- գրել է իրավապաշտպանը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն