Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պնդում է՝ Զանգեզուրն «ադրբեջանական հող է, որ միտումնավոր կերպով հանձնվել է» Հայաստանին ադրբեջանցիների կյանքը բարդացնելու համար։ Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է Անկարայում՝ Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողության ժամանակ։
Ադրբեջանը հող է նախապատրաստում ՀՀ-ն օկուպացնելու համար, իսկ Փաշինյանը կեղծ խաղաղություն է քարոզում։ ՔՊ-ականները հանձնել են Արցախը՝թուլացրել են Սյունիքի պաշտպանությունը, կրճատում են հայոց բանակն ու վատթարացնում հայ-ռուսական ռազմաքաղաքական կապերը։
Այս ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը խորացնում են կապերը բոլոր ոլորտներում՝ռազմական, տնտեսական, էներգետիկ, իսկ Ալիևը տեսնելով ՔՊ-ականների և Փաշինյանի թույլ կեցվածքը ՀՀ-ն անվանում է ադրբեջանական տարածք։ Բաքուն մինչև արցախյան պատերազմը տասնամյակներ շարունակ հայկական Արցախն էր անվանում ադրբեջանական հող՝ստեղծելով քարոզչական ֆոն Արցախն օկուպացնելու համար։
Այսօր վտանգված է Սյունիքը, որն Անկարայի և Բաքվի համար խոչընդոտ է ընկալվում՝Մեծ Թուրան կառուցելու համար։
Եթե չլիներ Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումը Սյունիքի հարցում՝Բաքուն հարձակվել էր նաև Սյունիքի վրա, իսկ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին կհայտարարեր, որ եթե նա չհանձներ Սյունիքը, ապա թուրքական զորքերը մեկ ժամից Երևանի կենտրոնում կլինեին։ Նիկոլական հերթական սուտն ու մանիպուլյացիան։
Ադրբեջանը շարունակելու է զիջումներ կորզել հայկական կողմից, քանի դեռ Երևանում իշխանության են թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստներն ու հակառուսական թիմը։
ՀՀ-ում օր առաջ պետք է տեղի ունենա իշխանափոխություն, որպեսզի Հայաստանն այլևս ոչինչ չզիջի թուրք-ադրբեջանական տանդեմին, իսկ հայ-ռուսական կապերը կրկին բարձրանան դաշնակցային մակարդակի։
Սեդա Գևորգյան



































