Կանխվել է շուրջ 450 միլիոն դրամի թմրամիջոցը մանր չափերով Հայաստանում իրացնելու փորձը։
Փաշինյանի օրոք Հայաստանը դարձել է խաղադրույքների և թմրամիջոցների օազիս։ ՔՊ-ականների օրոք աճում է արտագաղթը, արտաքին պարտքը, թմրամոլների և խաղադրույք կատարողների թիվը, այսինքն հայոց պետականության կործանման համար ստեղծվում են բոլոր հիմքերը։
Հանցագործության թվերն աճում են՝ամեն օր սպանությունների, զինված հարձակումների, գողությունների մասին լուրեր են հայտնվում մամուլում։ Ոստիկանությունը այդ արատավոր երևույթների դեմ ավելի պրոֆեսիոնալ և օպերատիվ պայքարելու փոխարեն՝զբաղված է Փաշինյանի աթոռը պաշտպանելով։ Ոստիկանությունը դարձել է ընդդիմության ցույցերը ցրելու գործիք։
Թմրամիջոցները հարվածում են երիտասարդությանը՝հայկական դեմոգրաֆիան վտանգված է, քանի որ երիտասարդությունը սկսել է ավելի հաճակ թմրամիջոցներ օգտագործել։ Դա արդեն իսկ ազգային անվտանգության խնդիր է, որը հարվածում է նաև բանակի մարտունակությանն ու մոբռեզերվին։
Խաղադրույքների թվերն ուղղակի աննախադեպ են՝Հայաստանը վերածվում է Հարավային Կովկասի Մոնտե-Կառլոյի։ Խաղադրույքների բիզնեսը պատկանում է ՔՊ-ականների սրտի օլիգարխներին, ովքեր միլիարդավոր դոլարներ են վաստակում՝ընտանիքների կործանման վրա։
ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն՝այս դիլետանտ թիմը չի կարող պայքարել վերոնշյալ արատավոր երևույթների դեմ։
Հայոց պետականությունը մեծ տեմպերով թուլանում է՝դա բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի երկարաժամկետ շահերից։
ՀՀ-ում իշխանափոխությունն՝ազգային անվտանգության խնդիր է և հայ ազգը պետք է ոտքի կանգնի, որպեսզի իրենց երեխաները չդառնան թմրամոլ կամ խաղամոլ։
Սեդա Գևորգյան



































