2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բրնձի՝ 1.8%, հացի՝ 2.8%, ալյուրի՝ 4.3%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.3%, 0.3% գնաճ:
Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին դրդում է արտագաղթի։ ՔՊ-ականները՝Ալիևի հետ միասին հայաթափեցին Արցախն ու այսօր ցանկանում են դա կրկնել նաև ՀՀ-ում։ Արցախի դեմ Բաքուն ռազմական ուժ կիրառեց, իսկ փաշինյանական թիմը ՀՀ քաղաքացիների դեմ կիրառում է գնաճ ու սոցիալ-տնտեսական աղետալի քաղաքականություն, հարկային տեռոր։
ՀՀ քաղաքացիներն արդեն չեն կարողանում հոգալ իրենց առօրյա հոգսերը՝տրանսպորտը թանկանում է, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են՝դա հանգեցնում է արտագաղթի։ Մարզերում և գյուղերում չկան աշխատատեղեր՝երիտասարդները ստիպված են աշխատանք գտնելու նպատակով մեկնել արտագնա աշխատանքի, իսկ գյուղերը ծերանում են։
Փաշինյանն ու թիմը վարում են ՀՀ-ն դեպի սնանկություն տանող տնտեսական քաղաքականություն՝հարկային տեռոր բիզնեսի նկատմամբ, նոր հարկեր ՀՀ քաղաքացիների համար, նոր տուգանքներ՝բյուջեն լցնելու համար։
ՔՊ-ականները միլիոնատերեր են դարձել, իսկ ՀՀ քաղաքացիներն ավելի են աղքատացել։ Փաշինյանն ու թիմը չունեն հստակ տնտեսական ծրագիր՝ՔՊ-ի օրոք ՀՀ-ում ներդրումներ չեն իրականացվում, կապիտալը փախչում է ՀՀ-ից։ Արտաքին պարտքը հասել է 13 միլիարդ դոլարի։
Գնաճն այնպիսի տեմպերի է հասել, որ Երևանի գները գերազանցում են եվրոպական ամենաթանկ մայրաքաղաքների գներին։
Հայոց պետականությունը մեծ տեմպերով գլորվում է անդունդը՝ելքը ՀՀ-ում օր առաջ իշխանափոխությունն է և այս դիլետանտ, թրքամետ թիմի փոխարինումը։
ՀՀ քաղաքացիները պետք է ոտքի կանգնեն՝վաղն արդեն ուշ է լինելու՝ՔՊ-ն ամեն ինչ անելու է 2026թ․-ին վերարտադրվելու համար։
Սեդա Գևորգյան



































