Հայաստանում «ռևանշիստական ​​տրամադրությունները» խոչընդոտում են խաղաղության հաստատմանը. Բայրամով

Հայաստանը դեռևս «տարածքային հավակնություններ» է պահպանում Ադրբեջանի նկատմամբ. այս մասին Ղազախստան կատարած այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նա նշել է, որ Հայաստանում նկատվում են «ռևանշիստական ​​տրամադրություններ», և այս ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Միաժամանակ Բայրամովը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների […]

Այգավան գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը մահացել է

Երեկ՝ մարտի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից և հայտնել են, որ մարտի 4-ին «ջերմային այրվածք բոցով՝ դեմքի, գլխի, պարանոցի, իրանի, զույգ վերին վերջույթների շրջանում, ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին մահացել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Նա […]

ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Բաքվի սպառնալիքները չեզոքացվելու են

Անվերջ սպառնալ ՀՀ-ին և հարձակվել ՀՀ-ի վրա հանգեցնելու է Ադրբեջանի պետականության կորստին։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ»շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Բաքվի սպառնալիքները չեզոքացվելու են։ Ադրբեջանն օգտվում է այն հանգամանքից, որ ՀՀ-ում իշխանության են թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստներն, ովքեր Արցախը սիրով հանձնեցին, կազմաքանդում են հայոց բանակը, տնտեսությունն ու հայ-ռուսական կապերը՝մեկուսացնելով ՀՀ-ն Հարավային Կովկասում։ […]

Եվրախորհրդարանը մարտի 12-ի լիագումար նիստում կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը

Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում մարտի 12-ին տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` ԵԽ լիագումար նիստում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ դեբատների շրջանակում եվրախորհրդարանականների ուշադրության կենտրոնում կլինեն նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական […]

Հայաստան-Իրան ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքը կզսպի Բաքվին

Ըստ ԵՏՀ առևտրի նախարարության գնահատականի՝ հայկական ապրանքների արտահանումը Իրան ազատ առևտրի համաձայնագրից զգալիորեն կշահի, և արտահանվող ապրանքների գերակշիռ մասը կներառվի մաքսատուրքային արտոնությունների տիրույթում։ Բացի շուկայի հասանելիությունից, համաձայնագրում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական ճյուղային համագործակցության, մասնավորապես՝ տրանսպորտի և տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման հարցերին։ Հայաստան-Իրան ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքը կզսպի Բաքվին։ Հայաստանը պետք է խորացնի կապերը ՌԴ-ի և […]

Ինքնասպանություն գործած 13-ամյա տղան Դվին գյուղից էր. նոր մանրամասներ

Մարտի 9-ին ժամը 18.35-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 2011թ. ծնված, Դվին գյուղի բնակչի դին, ով տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: ՀՈԳՎ Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա նույն օրը ժամը 18.00-ի սահմաններում իրենց տան տանիքում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Հանգամանքները պարզվում են: Լրացված […]

«Ֆեյսբուք»-ում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են շուրջ 10 մլն դրամ. 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայանալով այդ անձանց ընկերներին և […]

ՔՊ-ականների համար Գյումրիի ընտրությունները լակմուսի թուղթ են

Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով՝ մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին եւ հիշողությունն արտահայտեն քվեարկությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ-ականների համար Գյումրիի ընտրությունները լակմուսի թուղթ են՝նրանք ցանկանում են Գյումրիում ամեն գնով հաղթել, որպեսզի ցույց տան ՀՀ քաղաքացիներին, թե իբր հսկում են իրավիճակը ՀՀ-ում և ընտրողները նրանց շարունակում են վստահել։ Գյումրիի […]

Կարեն Խաչանովը դուրս է մնացել Ինդիան Ուելսի մրցաշարից

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ինդիան Ուելսի մրցաշարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Խաչանովը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ, աշխարհի 12-րդ ռակետ Բեն Շելթոնի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երկու սեթում` 6:3, 7:5 հաշվով: