ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Բաքվի սպառնալիքները չեզոքացվելու են

Անվերջ սպառնալ ՀՀ-ին և հարձակվել ՀՀ-ի վրա հանգեցնելու է Ադրբեջանի պետականության կորստին։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ»շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Բաքվի սպառնալիքները չեզոքացվելու են։ Ադրբեջանն օգտվում է այն հանգամանքից, որ ՀՀ-ում իշխանության են թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստներն, ովքեր Արցախը սիրով հանձնեցին, կազմաքանդում են հայոց բանակը, տնտեսությունն ու հայ-ռուսական կապերը՝մեկուսացնելով ՀՀ-ն Հարավային Կովկասում։

Փաշինյանն ու ՔՊ-ական փողասեր թիմը համարձակություն չունեն հակադարձելու Բաքվի սպառնալիքներին՝նրանց համար միակ գերնպատակն իշխանության պահպանումն է և հարստանալը։

Հանուն դրա նրանք պատրաստ են հայկական շահերը զոհաբերել,  ՀՀ-ն դարձնել հակառուսական պլացդարմ և թուրքական վիլայեթ։

ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ազգային, պետականամետ ուժերը հզորացնելու են հայոց բանակը, ամրապնդելու են սահմաններն ու հայ-ռուսական ռազմական դաշինքը։ Դա հանգեցնելու է նրան, որ Ալիևն այլևս չի կարողանալու անպատիժ սպառնալ հայ ազգին, Հայաստանն անվանել ադրբեջանական տարածք։

Փաշինյանական կլանը պետք է հեռացվի, քանի որ նրանց քայլերն՝ազգային անվտանգության սպառնալիք են։

Արցախը հանձնված է, Սյունիքը վտանգված է, ՀՀ-ից արտագաղթը նմանվում է էվակուացիայի, իսկ տնտեսությունը մեծ տեմպերով գլորվում է անդունդը։

ՀՀ-ում իշխանափոխությունը՝հայոց պետականության փրկության ճանապարհային քարտեզի առաջին կետն է։ ՔՊ-ն պետք է հեռացվի համազգային պայքարով, քանի որ նրանց քայլերի արդյունքում հայոց պետականությունն ամեն  օր թուլանում է։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն