Արշավախմբի կորած անդամին որոնում են 51 փրկարարներ և երկու ուղղաթիռ․ Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել

Փրկարար ծառայությունից հայտնում են․«Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը  դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]

Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ. Արարատ Միրզոյան

«Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողությունները արդիականացնելն է, պաշտպանական համակարգը որպես ամբողջություն արդիականացնելը, և ոչ միայն Հնդկաստանից, այլև այլ տեղերից ներկրված սարքավորումները միտված են ավելի լավ պաշտպանական կարողություններով ավելի լավ բանակի ունենալուն: Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ»: Այս մասին Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Արարատ […]

Ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձինք հիվանդանոցում են, վնասվածքներ են ստացել

Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են: Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել են պոլիտրավմաներ (միջին և թեթև):

Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի հարցը

Մարտի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գոհունակությամբ ընդգծելով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցությունը ԳՀԽ-ին: Նորին Սրբությունը, իր գնահատանքը հայտնելով […]

Բարձր ջերմաստիճանով պայմանավորված, մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը

Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման։  Այս մասին հայտարարություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը: Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում  6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում […]

Աշտարակ համայնքին վերադարձվեց 4 հա մակերեսով հողամաս

Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքին է վերադարձվել Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 18-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատախազությունը հայցով պահաջել էր […]

Արագած լեռան գագաթին տեղի է ունեցել ձնահյուս. արշավախմբի 1 անդամ կորել է

Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]

Լեհաստանում ձերբակալվել է «սև շուկայում» 56 երիկամ վաճառած ուկրաինուհին. նրա գործողությունների զոհերի թվում են ՀՀ բնակիչներ

Լեհաստանում սահմանապահները ձերբակալել են ուկրաինացի կնոջ, որը Ղազախստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված հանցավոր խմբի կազմում «սև շուկայում» 56 երիկամ վաճառելու համար: Ինչպես հայտնում է Reuters-ը, 35-ամյա Քսենիա Պ.-ի նկատմամբ 2020-ից Ինտերպոլի կողմից հետախուզում էր հայտարարված: Սակայն հայտնի չէ, թե ինչու նա Ղազախստանում բանտ չի նստել: Կինն անդամակցել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորմանը, որը 2017-2019 […]

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենա

Այսօր՝ մարտի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW» «Mazda», «Nissan», և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ադրբեջան-Ղազախստան դաշինքը բխում է Թուրքիայի և Արևմուտքի շահերից

Եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն Ղազախստանի համար. այս մասին ասել է երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր ռազմավարական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ Կասպից ծովի հատակով օպտիկամանրաթելային կապի գծի և խորջրյա էլեկտրական մալուխի անցկացման հարցեր։ Քննարկվել են նաև առևտրի, ներդրումների, թվայնացման, տարանցման […]

Արարատում կանխվել է 64 փաթեթ մարիխուանայի իրացումը

Արարատի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչ 34-ամյա երիտասարդը, որը մեքենայով գտնվում էր ՈԿՖ բանավանում, իր մոտ և մեքենայում պահում և օգտագործում է թմրանյութ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Մարտի 5-ն, ժամը 20.50-ին, բանավանից ցեմենտի գործարան տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին և, «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին […]

Փոքր բիզնեսի հարկային բեռի կրկնապատկման հետևանքները. Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել փոքր բիզնեսի հարկային բեռի կրկնապատկման հետևանքների վերաբերյալ: «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը կրկնապատկվեց, մասնավորապես՝ առևտրային գործունեության շրջանառության հարկի դրունքաչափը 5-ից դարձել է 10 տոկոս, արտադրության ոլորտինը՝ 3,5-ից 7 տոկոս, հանրային սննդի ոլորտինը՝ 6-ից 12 տոկոս, այլ ոլորտներ՝ 5-ից 10 տոկոս։ Շրջանառության հարկի ոլորտից հանվեցին […]

Գնացքի բախումից տուժած երեխաներից մեկը 6 օր անց գիտակցության է եկել և ճանաչել հրաքրոջը

Արարատի մարզի Բուրաստան վարչական բնակավայրում մարդատար գնացքի և ավտոմեքենայի բախումի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 2 քույրերից մեկը գիտակցության է եկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արտաշատ համայնքի Մասիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Խաչատրյանը։ «Առավոտյան խոսել էի երեխաներին վիրահատած բժշկի հետ, ասել էր, որ աղջիկներից փոքրի մոտ դրական դինամիկա է նկատվում։ Քիչ առաջ էլ երեխաների հորեղբայրը զանգահարեց, ուրախ լուրը […]

ԿԸՀ-ն հաստատել է Գյումրիի ընտրություններում Հանրային հեռարձակողների եթերաժամի տրամադրման կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի արտահերթ նիստում հաստատել է 2025 թվականի մարտի 30-ի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին Հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով, ինչպես նաեւ ՀՀ-ում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` Շիրակի մարզում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից  եթերաժամ տրամադրելու կարգը  եւ ժամանակացույցը։ Այս մասին NEWS.am_ին հայտնում են ԿԸՀ-ից: «Հանրային հեռուստաընկերության […]

Այսօր Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը

Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը: Վարդանյանն ավելի քան 20 օր  հացադուլ է անում՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Նրա դեմ շինծու գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված։  Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական ​​գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» […]

Փաշինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստան-ԵԽ գործընկերությանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։  

ԱՄՆ-ում 4-ամյա տղան ոստիկանություն է զանգահարել՝ իր պաղպաղակը կերած մայրիկին ձերբակալելու պահանջով

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 4-ամյա տղան 911 ծառայություն է զանգահարել՝ իր պաղպաղակը կերած մայրիկին «դաս տալու» նպատակով: Ինչպես նշում է CNN-ը, երեխան զանգահարել է ու ասել.«Մայրիկս իրեն վատ է պահում»: Դիսպետչերի հարցին, թե ինչ է պատահել, տղան պատասխանել է.«Եկեք և բռնեք մայրիկիս»: Այնուհետև մայրը հեռախոսը խլել է երեխայի ձեռքից ու ասել, որ նա ընդամենը 4 տարեկան է […]

Սամարայի միջազգային օդանավակայանն ընդունել է Երեւան-Մոսկվա չվերթը

Սամարայի «Կուրումոչ» միջազգային օդանավակայանը, որպես այլընտրանքային օդանավակայան, մարտի 11-ի առավոտյան չվերթ է ընդունել Երեւանից, որը պետք է մեկներ Մոսկվա։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով օդանավակայանի տեղեկատվությանը։ «Մարտի 11-ին Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երեւանից, Տյումենից եւ Կեմերովոյից Սամարայի այլընտրանքային օդանավակայան են ժամանել դեպի Մոսկվա 10 չվերթներ։ Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են ուղեւորների հետ»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։ Մարտի 11-ի առավոտյան Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանները, անվտանգության նկատառումներից ելնելով ,դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու բացթողումը։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Կազանի օդանավակայանը 8 չվերթ է ընդունել դեպի Մոսկվա՝ Երեւանից, Բաքվից, Օշից, Կուլյաբից, Նովոկուզնեցկից եւ Օմսկից։ Հիշեցնենք, որ մարտի 11-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի։

Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Այս մասին հայտնում է հյուպատոսության մամուլի ծառայությունը։ «Մարտի 10-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն այցելեցին Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան, նահագապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Աբդ ալ-Մունայիմ Ազադդինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմադ Բադաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Յասեր Մաուլոյը: Փոխադարձ ճանաչողական զրույցից հետո ՀՀ […]

Պնդումները, թե պարտադրվում է վճարել տուգանքը և հետո միայն դիմել դատարան, չեն համապատասխանում իրականությանը. Արդարադատության նախարարությունը՝ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծի մասին

Մամուլում շրջանառվում են լուրեր, առ այն որ Արդարադատության նախարարության կողմից վերջերս հանրային քննարկման ներկայացված Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը միտված է սահմանելու, որ քաղաքացին նախ վճարի տուգանքը, ապա կարողանա դատական կարգով վիճարկել այն: Մինչդեռ նման տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը: «Մասնավորապես, Արդարադատության նախարարության կողմից շրջանառված Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների […]

Կանադայի նախկին վարչապետը Համայնքների պալատից հեռանալիս իր հետ տարել է աթոռը

Կանադայի վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո Ջասթին Թրյուդոն խորհրդարանի Համայնքների պալատից  հեռացել է՝ իր աթոռը ձեռքին: Բացի այդ, նա նայելով տեսախցիկներին, լեզուն դուրս է հանել: Լուսանկարիչները ֆիքսել են այդ ուշագրավ պահը. լուսանկարն արագ տարածվել է սոցկայքերում։ Ինչպես գրում է ca.news.yahoo.com-ը, Կանադայում  խորհրդարանական կանոնակարգի համաձայն՝ հեռացող անդամը կարող է ձեռք բերել Համայնքների պալատում իր աթոռի կրկնօրինակը։ Թրյուդոն վարչապետի […]

Ես և իմ եղբայր Ալիևը քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները. նա այս մասին ասել է լրագրողներին՝ նկատի ունենալով մարտի 5-ին կայացած հանդիպումը: «Ես և իմ եղբայր Իլհամ Ալիևը քննարկել ենք շատ կարևոր հարցեր, հատկապես Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները», — նախարարների կաբինետի նիստից հետո ասել է Էրդողանը: […]

Որոշվել է Գյումրու և Փարաքարի ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում  մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։ Վիճակահանություններն իրականացվել են յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքների միջև առանձին՝ մեկնարկելով Փարաքար համայնքից, որտեղ առաջադրված կուսակցությունների և կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքների թիվը ամենափոքրն է։ Այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը մասնակցել […]

Քաղաքի համար 1 արտադրական փողոցն է Արին Բերդը, խայտառակ փոշի է, ամբողջը` քանդված. ակցիայի մասնակից

Քաղաքի համար 1 արտադրական փողոցն է Արին Բերդը, խայտառակ փոշի է, ամբողջը` քանդված: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասացին ակցիային մասնակից քաղաքացիները: Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Արին Բերդ փողոցի անբարեկարգ վիճակի համար: Նրանք նշում են, որ բազմաթիվ գործարաններ կան, 100-ից ավելի տնտեսվարողներ կան փողոցում և նույնիսկ մաքսատունն […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում մարտի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Մարզերում մարտի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը, 12-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Դիմում Վեհափառ հայրապետին. Հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը

25 հայտնի կանայք նամակով դիմել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ խնդրելով հորդորել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը: Դիմումում ասվում է. «Վեհափա՛ռ հայր, հայոց պատմության դժվարագույն այս պահին, երբ Բաքվի բանտերում ապօրինի դատավարության անվան ներքո խոշտանգվում և կեղեքվում են 23 հայ պատանդ-գերիներ, ի թիվս որոնց բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարները, որոնցից […]

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ փետրվարի հաշվետվությունը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի փետրվարի ընթացքում ազատազրկված անձանց անձնական […]

Շախմատի անհատական ԵԱ-ին Հայաստանը կմասնակցի 10 մարզիկով

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի 10 մասնակցով: Ռումինիայի  Էֆորի քաղաքում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, Վահան Նալբանդյանը, Արսեն Դավթյանը, Հայկ Երիցյանը։ Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն կմեկնարկի մարտի 15-ին և կեզրափակվի 26-ին: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում […]

Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռն ԱԹՍ-ների գրnhի պատճառով վայրէջք է կատարել Սամարայում

Երեքշաբթի առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային գրոհի ֆոնին Մոսկվայի օդանավակայանների փակումից հետո ՌԴ մայրաքաղաք մեկնող մի շարք չվերթներ ուղղորդվել են Վոլգայի դաշնային օկրուգի շրջանների այլընտրանքային օդանավակայաններ։ Այսպիսով, Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանը 11 չվերթ է ընդունել, այդ թվում՝ Երևանից, «Ինտերֆաքս»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում 337 անօդաչու թռչող […]

Փաշինյանի հեռացումը փոխելու է Ադրբեջանի լկտի պահվածքը հայ ազգի ու ՀՀ-ի հանդեպ

Որպես զինվորական ասում եմ՝ չի կարելի թերագնահատել հայերին: Ոչ ոք երբեք չի կարող ոչնչացնել Հայաստանը: Տեսականորեն գուցե մի երկու կիլոմետր էլ զավթեք, բայց այդ ամենը ժամանակավոր է, որովհետև ամեն ինչ իր տեղը կընկնի, հայերը կվերադառնան իրենց պատմական տարածքներ, ի մասնավորի՝ Արցախ։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ»շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Փաշինյանի հեռացումը փոխելու է Ադրբեջանի […]