Սամարայի միջազգային օդանավակայանն ընդունել է Երեւան-Մոսկվա չվերթը

Սամարայի «Կուրումոչ» միջազգային օդանավակայանը, որպես այլընտրանքային օդանավակայան, մարտի 11-ի առավոտյան չվերթ է ընդունել Երեւանից, որը պետք է մեկներ Մոսկվա։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով օդանավակայանի տեղեկատվությանը։

«Մարտի 11-ին Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երեւանից, Տյումենից եւ Կեմերովոյից Սամարայի այլընտրանքային օդանավակայան են ժամանել դեպի Մոսկվա 10 չվերթներ։ Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են ուղեւորների հետ»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։ Մարտի 11-ի առավոտյան Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանները, անվտանգության նկատառումներից ելնելով ,դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու բացթողումը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Կազանի օդանավակայանը 8 չվերթ է ընդունել դեպի Մոսկվա՝ Երեւանից, Բաքվից, Օշից, Կուլյաբից, Նովոկուզնեցկից եւ Օմսկից։

Հիշեցնենք, որ մարտի 11-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն