Ես և իմ եղբայր Ալիևը քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները. նա այս մասին ասել է լրագրողներին՝ նկատի ունենալով մարտի 5-ին կայացած հանդիպումը:

«Ես և իմ եղբայր Իլհամ Ալիևը քննարկել ենք շատ կարևոր հարցեր, հատկապես Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները», — նախարարների կաբինետի նիստից հետո ասել է Էրդողանը:

Նշենք, որ մարտի 5-ին Անկարայում տեսակապի միջոցով տեղի է ունեցել Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն