ԱՄՆ-ում 4-ամյա տղան ոստիկանություն է զանգահարել՝ իր պաղպաղակը կերած մայրիկին ձերբակալելու պահանջով

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 4-ամյա տղան 911 ծառայություն է զանգահարել՝ իր պաղպաղակը կերած մայրիկին «դաս տալու» նպատակով:

Ինչպես նշում է CNN-ը, երեխան զանգահարել է ու ասել.«Մայրիկս իրեն վատ է պահում»: Դիսպետչերի հարցին, թե ինչ է պատահել, տղան պատասխանել է.«Եկեք և բռնեք մայրիկիս»:

Այնուհետև մայրը հեռախոսը խլել է երեխայի ձեռքից ու ասել, որ նա ընդամենը 4 տարեկան է ու բարկացել է կերած պաղպաղակի պատճառով: Ոստիկաններն անմիջապես նրանց հասցեով են գնացել՝ պարզելու՝ ինչու է երեխան զանգահարել և արդյոք անհանգստության լուրջ պատճառ կա:

Երբ ոստիկանները ժամանել են, տղան հաստատել է, որ մայրը կերել է իր պաղպաղակը և պահանջել է, որ նրան բանտ տանեն դրա համար: Ոստիկանները երեխայի համար պաղպաղակ են գնել։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն