Կանադայի նախկին վարչապետը Համայնքների պալատից հեռանալիս իր հետ տարել է աթոռը

Կանադայի վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո Ջասթին Թրյուդոն խորհրդարանի Համայնքների պալատից  հեռացել է՝ իր աթոռը ձեռքին: Բացի այդ, նա նայելով տեսախցիկներին, լեզուն դուրս է հանել:

Լուսանկարիչները ֆիքսել են այդ ուշագրավ պահը. լուսանկարն արագ տարածվել է սոցկայքերում։

Ինչպես գրում է ca.news.yahoo.com-ը, Կանադայում  խորհրդարանական կանոնակարգի համաձայն՝ հեռացող անդամը կարող է ձեռք բերել Համայնքների պալատում իր աթոռի կրկնօրինակը։

Թրյուդոն վարչապետի պաշտոնից հեռանալու մտադրության մասին հայտարարել էր ընտրողների՝ իր վարչակազմի միգրացիոն քաղաքականությունից դժգոհության, ինչպես նաև բարձր գնաճի պատճառով: Քաղաքական գործիչը երկրի կառավարությունը գլխավորել է 10 տարի։ Այժմ իշխող Լիբերալ կուսակցության ղեկավար է ընտրվել Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քառնին, որը կդառնա նոր վարչապետ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն