Որպես զինվորական ասում եմ՝ չի կարելի թերագնահատել հայերին: Ոչ ոք երբեք չի կարող ոչնչացնել Հայաստանը: Տեսականորեն գուցե մի երկու կիլոմետր էլ զավթեք, բայց այդ ամենը ժամանակավոր է, որովհետև ամեն ինչ իր տեղը կընկնի, հայերը կվերադառնան իրենց պատմական տարածքներ, ի մասնավորի՝ Արցախ։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ»շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Փաշինյանի հեռացումը փոխելու է Ադրբեջանի լկտի պահվածքը հայ ազգի ու ՀՀ-ի հանդեպ։ Ադրբեջանը չի հաղթել արցախյան պատերազմում՝Արցախը հանձնվել է Երևանից, դավաճանվել է թիկունքից։ Փաշինյանն ու թիմը հանուն իշխանության և փողի պատրաստ են զիջել հայկական ազգային ու պետական շահերը՝նրանք դա ապացուցել են սկսած 2018թ․-ից։
Ալիևը սպառնալիքների լեզվով է խոսում հայ ազգի հետ ու ՀՀ-ն անվանում է ադրբեջանական տարածք, քանի որ Երևանում իշխանության են ոչ թե հայրենասիրական, ազգային ուժերը, այլ թրքամետ փաշինյանական կլանն ու նրանց աջակցող սատելիտ, հակառուսական կուսակցությունները։ Այդ կուսակցություններն իբր անկախ են, իսկ իրականում ՔՊ-ի հետ քույր-կուսակցություններ են և սպասարկում են ՔՊ-ի օրակարգը՝հարվածում են հայ-ռուսական կապերին և գովերգում են Արևմուտքը։
ՀՀ-ում իշխանափոխությունից հետո հայոց բանակն ուղղելու է մեջքն ու սահմաններում թելադրողի դերում լինի հայ զինվորը։
Բացի այդ, հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը նոր շունչ է ստանալու և թուրք-ադրբեջանական տանդեմն ավելի զուսպ կլինի ՀՀ-ի հետ հարաբերություններում։
Փաշինյանն ու թիմը կազմաքանդել են անվտանգային համակարգը, հայ-ռուսական կապերը, թուլացնում են բանակն ու հնազանդ կատարում են Բաքվի բոլոր հակահայ պահանջները։
ՀՀ-ում իշխանափոխությունը թույլ կտա փոխել ստատուս-քվոն ինչպես երկրի ներսում, այնպես էլ հայ-ադրբեջանական ուղղությամբ:
Սեդա Գևորգյան



































