Հայաստան-Իրան ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքը կզսպի Բաքվին

Ըստ ԵՏՀ առևտրի նախարարության գնահատականի՝ հայկական ապրանքների արտահանումը Իրան ազատ առևտրի համաձայնագրից զգալիորեն կշահի, և արտահանվող ապրանքների գերակշիռ մասը կներառվի մաքսատուրքային արտոնությունների տիրույթում։ Բացի շուկայի հասանելիությունից, համաձայնագրում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական ճյուղային համագործակցության, մասնավորապես՝ տրանսպորտի և տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման հարցերին։

Հայաստան-Իրան ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքը կզսպի Բաքվին։ Հայաստանը պետք է խորացնի կապերը ՌԴ-ի և Իրանի հետ՝այդ երկրների հետ հարաբերությունները կրկին բարձրացնելով ռազմավարական մակարդակի։

Փաշինյանի օրոք հայ-ռուսական կապերը թուլացել են և երկկողմ հարաբերությունները վատթարացել են, իսկ Իրանի հետ չկան լուրջ տնտեսական ծրագրեր՝Հյուսիս-Հարավը տարիներ շարունակ կյանքի չի կոչվում։

Իրանի 80 միլիոնանոց շուկան հետաքրքիր է հայկական բիզնեսի համար, իսկ Իրանի տարածքով ՀՀ-ն կարող է դուրս գալ Պարսից ծոց։ Իրանի համար էլ ՀՀ-ն է կամուրջ դեպի ԵԱՏՄ, Հարավային Կովկաս, Սև ծով և ՌԴ։

Իրանի հայամետ դիրքորոշման շնորհիվ է, որ այսօր Սյունիքը հայկական է՝Փաշինյանն ու թիմն Արցախը հանձնելուց հետո պատրաստ էին Սյունիքով ճանապարհ տալ Բաքվին, սակայն Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումների պատճառով Զանգեզուրի միջանցքը կյանքի կոչված չէ։

Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է հարստացնել նոր տնտեսական օրակարգերով՝ իրանահայ համայնքն էլ կարող է կապող կամրջի դերակատարում ունենալ երկկողմ կապերում։

Փաշինյանն ու թիմը կյանքի կոչելով Արևմուտքի օրակարգերը չեն խորացնում կապերն Իրանի հետ՝զգուշանալով Արևմուտքի արձագանքից։

ՀՀ հաջորդ իշխանություններն ավելի ակտիվ են գործելու իրանական ուղղությամբ։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն