ՔՊ-ականների համար Գյումրիի ընտրությունները լակմուսի թուղթ են

Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով՝ մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին եւ հիշողությունն արտահայտեն քվեարկությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ-ականների համար Գյումրիի ընտրությունները լակմուսի թուղթ են՝նրանք ցանկանում են Գյումրիում ամեն գնով հաղթել, որպեսզի ցույց տան ՀՀ քաղաքացիներին, թե իբր հսկում են իրավիճակը ՀՀ-ում և ընտրողները նրանց շարունակում են վստահել։

Գյումրիի ոչ մի խնդիր Փաշինյանն ու թիմը չեն լուծել՝մարդիկ բնակվում են տնակներում, չկան աշխատատեղեր՝Գյումրիից մեծ է արտագաղթը, բարձր է աղքատության թիվը։

ՔՊ-ականները վերոնշյալ խնդիրները սկսած 2018թ․-ից չեն լուծել և այժմ ցանկանում են նախկիններով վախեցնել ՀՀ քաղաքացիներին և ձայներ պոկել գյումրեցիներից։

Գյումրեցիները պետք է դեմ քվեարկեն ՔՊ-ականներին՝Գյումրիի ազատագրումով սկսվելու է փաշինյանական կլանին հեռացնելու համապետական գործընթացը։

ՀՀ քաղաքացիներին մոլորեցնելը դարձել է ՔՊ-ականների գործելաոճը՝ՔՊ-ն դարձել է դոլարային միլիոնատերերի թիմ, իսկ ՀՀ քաղաքացիների համար ամեն օր նոր հարկեր և տուրքեր են սահմանում՝ՀՀ-ի հայաթափումն արագացնելու համար։

ՀՀ քաղաքական ուժերը պետք է պայքարեն ոչ թե միմյանց դեմ՝դրանով ջուր լցնելով ՔՊ-ականների ջրաղացին, այլ ՀՀ քաղաքացիներին ներկայացնեն Փաշինյանի և թիմի բացթողումներն ու ամեն գնով հասնեն հաղթանակի ՏԻՄ ցանկացած ընտրություններում։

Փաշինյանն ու թիմը չպետք է վերարտադրվեն 2026թ․-ին, քանի որ նրանց վերարտադրությունը հանգեցնելու է հայոց պետականության վախճանին։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն