Վթարային ջրանջատում Լոռու մարզում մարտի 21-ին

«Վեոլիա Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի  21-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Տավրոս, Տարոն թաղամասերի, Լեռնապատ, Դարպաս գյուղերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեր ընդդիմությունն ու իշխանությունը ընդամենը իմիտացիա են. Արշակ Կարապետյան

ՀՃՇ առաջնորդ, նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը գրում է. Քույրեր և եղբայրներ, ժամանակն է, որ բոլորս հասկանանք դառը ճշմարտությունը. Մեր ընդդիմությունն ու իշխանությունը ընդամենը իմիտացիա են: Հայաստանի Հանրապետությունը չունի ոչ իրական իշխանություն, ոչ էլ իրական ընդդիմություն. սա ընդամենը խաբկանք է, որը ստեղծվել է, որպեսզի մեզ՝ ժողովրդիս, պահեն մշտական մոլորության մեջ: Մտածեք, ո՞ւմ շահերն են իրականում […]

Գեղարքունիքում թմրամիջոցի ապօրինի պահման դեպքեր են հայտնաբերվել

Մարտի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նորատուս գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է թմրամիջոց: Նույն օրը ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել 123 գրամ դեղնականաչավուն զանգվածով երկու տարա: Նա հայտնել է, որ մարիխուանան կանեփի վայրաճ թփերից պատրաստել է ինքը` անձնական օգտագործման համար: Հայտնում են ՆԳՆ-ից: Նույն […]

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների  2025 թ. ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում ընդգրկելու հայտը ներկայացվել է ՀՀ կրթության, […]

Քաղսի-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Մարտի 20-ին, ժամը 11:20-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղսի-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մոտ 100 մ երկայնքով և […]

Ռասմուսեն. Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը

Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս մասին մարտի 20-ին Իջեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռասմուսեն Գլոբալ» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր եւ նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Նրա խոսքով, դրա մասին է վկայում այն, որ Բաքուն բարձրացնում է մի հարց, որը չի քննարկվել բանակցությունների ընթացքում։ Խոսքը […]

Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա

Վանա լճի մակարդակն օրեցօր նվազում է։ Վերջին տարիներին Վանա լճի ավազանում տեղի ունեցած գոլորշիացումներն ու երաշտը, կլիմայական փոփոխությունները, տեղումների նվազումը հանգեցրել են ջրի մակարդակի արագ նվազմանը։ Գրում է ermenihaber.am-ը: Ջրի մակարդակի նվազումն ազդում և բացասաբար է անդրադառնում ոչ միայն մարդկանց, այլ նաև  կենդանական աշխարհի վրա։ Այն վայրերում որտեղ ջրի մակարդակը նվազել է և ցամաքել, թռչունների շատ […]

Ընդամենը 6 մետր. աշխարհի ամենակարճ միջազգային կամուրջը կապում է Իսպանիան և Պորտուգալիան

Աշխարհի ամենակարճ միջազգային կամուրջը՝ Էլ Մարկոն, գտնվում է Իսպանիայի և Պորտուգալիայի միջև: Այն կապում է իսպանական Էլ Մարկո և պորտուգալական Վարզեա Գրանդե գյուղերը: Փայտյա կամուրջն ունի 6 մետր երկարություն, 1,45 մետր լայնություն: Այն հատելով ոչ միայն անցում եք կատարում մի եվրոպական երկրից մյուսը, այլև մի ժամային գոտուց՝ մյուսը, գրում է Oddity Central-ը: Կամուրջը կառուցվել է 2008-ին՝ […]

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն

Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան: Հայտնում են ՆԳՆ-ից: Խաղը կմեկնարկի 21։00-ին։ Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ սկսած 19։00-ից։ […]

Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ազատելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրենի պարտականություններից, սույն թվականի մարտի 25-ից նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Հրդեհ` Եղեգնաձորում

Մարտի 20-ին, ժամը 08:44-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փողոցում գտնվող շինություններից մեկում տանիքում։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, […]

Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան

Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ, ինչը նշանավորում է փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտը։ Կարևորելով […]

Երևանում օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Եգիպտոսի քաղաքացուն

Մարտի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարապետ Ուլնեցու փողոցում գողության դեպք է տեղի ունեցել։ Նշված վայր մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Սաիդ Սեիդ Տամանը հայտնել է, որ […]

Ինչ խնդիրներ էլ եթե կային, դրանք լուծվել են հայկական կողմից, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի մասին

Ես շատ մտահոգ եմ ադրբեջանական հռետորաբանությամբ։ Հուսով եմ՝ միջազգային հանրությունն ու ԵՄ երկրները, մյուս երկրներն իրենց ազդեցությունը կունենան  Ադրբեջանի վրա՝ պնդելով, պահանջելով, որպեսզի հնարավորինս արագ ստորագրի  Հայաստանի հետ համաձայնագիը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող  «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Նա նշեց, […]

Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի. Hetq.am

Ծաղկաձորում նախատեսվում է Radisson խմբի հյուրանոցային համալիր կառուցել։ Համալիրը գործելու է Radisson Hotel Group միջազգային բրենդի հավատարմագրված կառավարման ենթակայությամբ։ 15 հեկտար հողամասում հյուրանոցի կառուցումը նախաձեռնել է «Քեյջիէմ» ՍՊԸ-ն է։  Գրում է Հետքը: «Հետք»-ն ուսումնասիրել է հյուրանոցի կառուցման ծրագրին առնչվող փաստաթղթերը և պարզել, որ կառուցապատվելիք հողամասը տարիներ առաջ ապօրինի սեփականաշնորհված անտառային հողերից մեկն է։ Ավելին, հողամասը ձեռք […]

Ռուբեն Մխիթարյանը դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում` Երևան գնալու և հարցաքննության ներկայանալու համար

«Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու թեկնածու Վահե Կիրակոսյանն իր էջում հայտնել է, որ քննիչի պահանջով Գյումրու համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում` Երևան գնալու և հարցաքննության ներկայանալու համար: Նա կներկայանա հարցաքննության այսօր` մարտի 20-ին, ժամը 17:45, Սիմոն Վրացյան 90 հասցեով: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ  իրեն կանչել […]

Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ

Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ։ ՀՀ կառավարությունը նման որոշում ընդունեց հերթական նիստում։ ՄԱԿ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդի նշանակման հիմնական նպատակը Հայաստանի և ՄԱԿ-ի միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության խորացումն է, ինչպես նաև միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության ընդլայնումը։ ՀՀ կառավարությունը կարևորում է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների վարչության (DPO) հետ համագործակցության խորացումը, ինչը կնպաստի ՀՀ խաղաղապահ […]

Որևէ ոստիկան չի հարցաքննվել. դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. փաստաբան

Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: «Որևէ ոստիկանի լիազորություններ չեն կասեցվել։ Նրանք շարունակում են պաշտոնավարել և ըստ իս՝ ակտիվորեն խոչընդոտել քննությանը՝ խոշտանգման ու մարդուն ազատությունից ապօրինի զրկելու հետքերը թաքցնելու եղանակով։ Որևէ ոստիկանի նկատմամբ փորձաքննություն չի նշանակվել ՝ պարզելու համար, թե արդյոք նրանց վրա […]

Վաղ թե ուշ ինչ-որ մի լուրջ մարդ պետք է ինքն իրեն զnhաբերի. տեղի է ունեցել «Մեդիամաքս»-ի՝ «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գրքի շնորհանդեսը

Գրեթե վեց տարի՝ 2013-ից մինչև  2019 թվականի սկիզբը, սերտորեն աշխատել եմ Ռուբեն Վարդանյանի հետ. հաճախ՝ 24/7 ռեժիմով: Ընթերցողի սեղանին է «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանի՝ «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոստն ու վիշապները» գիրքը, որում հեղինակը պատմում է Վարդանյանի այն ծրագրերի ու նախաձեռնությունների մասին, որոնց մասնակցել է անձամբ կամ տեսել, թե դրանք ինչպես են ծնվել, քննարկվել, […]

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. Գագիկ Սուրենյան

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։   Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա տևողությունը կլինի ավելի երկար քան՝ գիշերվանը»,-գրել է նա:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 25 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 19-ից 20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 53, հոգեկան ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման և թմրանյութի իրացման՝ 6-ական, […]

Ալավերդիում 75-ամյա տղամարդն ընկել է գնացքի տակ

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի բնակավայրով անցնող երկաթգծի վրա գնացքը հարվածել է քաղաքացուն, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր […]

ՀՀ ՊՆ-ն Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է, այդտեղ որևէ հարց չկա. Արմեն Գրիգորյան

ՀՀ ՊՆ-ն Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է, այդտեղ որևէ հարց չկա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը: «Ադրբեջանի կողմից հնչող այն մեղադրանքները, որ ՀՀ-ն կրակ է բացում սխալ մեղադրանքներ են: Պաշտպանության նախարարությունը հանձնարարական ունի կայունություն պահպանելու: Բնականաբար, ՀՀ ՊՆ-ն Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է, այդտեղ որևէ հարց չկա: ՊՆ-ն իրականացնելու է ՀՀ-ի պաշտպանությունը: Եթե հարձակվեն պաշտպանելու […]

Բռնnւթյшն դեպքերի մասով ցանկացած ահազանգ ինձ համար շատ մտահոգիչ է. ՄԻՊ-ը՝ Տիգրան Ուլուբաբյանի գործի մասին

Ոչ միայն տեղյակ ենք արցախցի Տիգրան Ուլուբաբյանի գործից, այլև դրա մասով հատուկ հայտարարություն  ենք տարածել։ Լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: «Ընդհանրապես, բռնության դեպքերի մասով ցանկացած ահազանգ ինձ համար շատ մտահոգիչ է, և պետք է կարողանանք ոչ միայն կանխարգելել այս դեպքերը, այլև պատշաճ քննություն ապահովել»: Մանասյանի խոսքով՝  խոսքը միայն այս դեպքի […]

Ռուբեն Մխիթարյանին կանչել են Քննչական կոմիտե

Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին կանչել են Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին։ Այդ մասին Մխիթարյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել քննիչի հետ խոսակցության ձայնագրությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննիչը հայտնում է, որ  2024թ.-ի  մայիսին պարեկներն ակտ են կայացել, համաձայն որի՝ Մխիթարյանն առանց վարորդական վկայականի մեքենա է վարել:

Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։ «Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը: Սույն […]

Հայաստանի ժողովրդավար ​​դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը. Ռասմուսեն

Սկսվել է Հայաստան իմ այցը G7-ի և Եվրամիության երկրների դեսպանների հետ. այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: «Հայաստանի ժողովրդավար ​​դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը», — գրել է «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահը: Ի թիվս պաշտոնական հանդիպումների, […]

Այս իշխանությունը Բաքվում պահվող հայերի թեման մոռացության մատնելու հակում ունի. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանն ու այլ քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում՝ Բաքվի բանտերում պահվող գերիների, պատանդների վերադարձի պահանջով։ Այս պահին շենքի ներսում ընթանում է Կառավարության նիստը։= Մանե Թանդիլյանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ  կառավարության հետ հանդիպում իրենք չեն պահանջում։ «Այս իշխանությունը շարունակում է ամբարտավան պահվածքը՝ ասելով, թե ինչ պետք […]