«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանն ու այլ քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում՝ Բաքվի բանտերում պահվող գերիների, պատանդների վերադարձի պահանջով։ Այս պահին շենքի ներսում ընթանում է Կառավարության նիստը։=
Մանե Թանդիլյանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարության հետ հանդիպում իրենք չեն պահանջում։
«Այս իշխանությունը շարունակում է ամբարտավան պահվածքը՝ ասելով, թե ինչ պետք է անեն Հայաստանի կառավարությունը, որ չի անում։ Մենք բոլորս գիտենք, որ ոչինչ չեն ձեռնարկում, բայց այսօրվա ակցիայով ցանկանում ենք հիշեցնել, ինչ պետք է արվի, որ չի արվում։ Էլ չենք ասում, թե ինչեր են անում, որ խանգարում է գերիներին»,-ասաց գործիչը։
Նա ընդգծեց՝ այս իշխանությունը թեման մոռացության մատնելու հակում ունի, իսկ իրենք փորձելու են տարբեր միջոցներով, միջոցառումներով թեման պահել օրակարգում։
«Մենք պետք է ցույց տանք նաև աշխարհին, որ չծաղրեն Հայաստանի Հանրապետությանն ու ՀՀ քաղաքացիներին»,-ասաց Թանդիլյանը։



































