Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ

Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ։ ՀՀ կառավարությունը նման որոշում ընդունեց հերթական նիստում։

ՄԱԿ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդի նշանակման հիմնական նպատակը Հայաստանի և ՄԱԿ-ի միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության խորացումն է, ինչպես նաև միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության ընդլայնումը։

ՀՀ կառավարությունը կարևորում է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների վարչության (DPO) հետ համագործակցության խորացումը, ինչը կնպաստի ՀՀ խաղաղապահ ուժերի կարողությունների բարձրացմանը։

ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի նշանակումը կապահովի ՀՀ ռազմական և ռազմաքաղաքական առաջնահերթությունների ներկայացում միջազգային հարթակում, ՄԱԿ-ի տարբեր ստորաբաժանումների հետ ինստիտուցիոնալ կապերի խորացում, Հայաստանի մասնակցության ընդլայնում միջազգային խաղաղապահ առաքելություններին, ՄԱԿ-ի ռազմական և խաղաղապահ գործունեության համադրման աշխատանքների համակարգում, կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ոլորտներում միջազգային փորձի կիրառման խթանում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն