Ով երբևէ չի ունեցել վարորդական վկայական և վարում է մեքենա, կտուգանվի 200,000 դրամով. ՆԳ փոխնախարար

Նախատեսում ենք որպես վարչական իրավախախտում  բոլոր այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցի վարորդն ի սկզբանե վարելու իրավունք չունի, սակայն տրանսպորտային միջոցը վարում է, այս դեպքերի համար ընդհանրապես նախատեսված չեն  սանկցիաներ, մենք մի շարք հոդվածներում նախատեսում ենք 200,000 դրամի չափով վարչական տուգանք այսպիսի դեպքերի համար։ Այս մասին Աժ-ում ասաց ՆԳ փոխնախարարը: Նրա խոսքով՝ վարչական իրավախախտումների մի շարք հոդվածներում, […]

ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ. Սամվել Կարապետյան

ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։ Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան, այս մասին Մոսկվայում կայացած Հայ գործարարների ասոցիացիայի (ՀԳԱ) կազմակերպած բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։ Կարապետյանը կարևորել է ԵԱՏՄ առանցքային դերը ՀՀ տնտեսության կայունության և զարգացման […]

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության («ԹՊԻՀ») գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերը և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը: Ողջունելով դեսպանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների […]

Երևանում բախվել են «Kia»-ն ու «Chery»-ն. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ Նոյ թաղամասի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Խոսրով Դ.-ի վարած «Chery» մակնիշի և 39-ամյա Հայկ Ն.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Chery»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […]

ՌԴ-ն զգուշացնում է ՀՀ-ին՝ չգնել Տիտանիկի տոմս, այլ մնալ ԵԱՏՄ-ում

Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի ԵԱՏՄ գծով գործընկերների հետ Երեւանի կայացած այն տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որոնք այսօր գոյություն ունեն։ Հավանաբար, դա բավական ցավագին գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ ՌԴ-ն զգուշացնում է ՀՀ-ին՝չգնել Տիտանիկի տոմս, այլ մնալ ԵԱՏՄ-ում։ Մոսկվան բազմաթիվ խողովակներով […]

Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել

Մարտուն Գրիգորյանը ինքնաբացարկ ներկայացրել: Այսօր Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու ընտրված անդամների մանդատների ստացման եւ գրանցման օրն է։ Մանդատից հրաժարվելը են երկուսը «Մեր քաղաքը» դաշինքից ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը եւ «Իմ հզոր համայնք»կուսակցությունից Սուսաննա Մկրտչյանը։

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի որոշ հասցեներում` ապրիլի 15-ին և 16-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 19/1, 19/3 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան և Արագածի փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների, հարակից […]

Չէ՛, «մասիվներում» տոռնադո չի եղել, ուղղակի քաղաքապետարանը որոշել է հենապատ կառուցել. ակտիվիստ

Չէ՛, «մասիվներում» տոռնադո չի եղել, ուղղակի Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանը որոշել է հենապատ կառուցել Գայի պողոտայի 9, 11 և 13 շենքերի կողքի լանջին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը, ով նաև լուսանկարներ է հրապարակել: «Էս լանջը 60 տարուց ավելի է կա ու միշտ (թե՛ Խրյուշովի, թե՛ Բռեժնևի, թե […]

Նրանք ինձ ասացին, որ սխալվել են, բայց ես կարծում եմ՝ դա սարսափելի է. Թրամփը՝ ՌԴ-ի կողմից Սումի քաղաքը հրթիռակոծելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաքի վրա ռուսական հարձակումը որակել է «սխալ»։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ ԱՄՆ նախագահը մեկնաբանել է միջադեպը՝ Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ «Կարծում եմ՝ դա սարսափելի էր: Եվ նրանք ինձ ասացին, որ սխալվել են: Բայց ես կարծում եմ, որ դա սարսափելի է», — ասել է […]

Քաղաքապետը գտնվում է գործուղման մեջ. բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. խոսնակը՝ Անաստաս Միկոյան փողոցի բնակչների ակցիայի մասնակիցներին

Հարգելի՛ գործընկերներ, Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի), բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ։ Քաղաքապետը […]

Հայաստան-Թուրքիա սահմանին թուրք երիտասարդ է կորել

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է: Ինչպես նշում է ermenihaber.am-ը, ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները: Մեկնարկել են երիտասարդի որոնողական աշխատանքները։ Կասկածներ կան, որ սահմանն անցնելիս նա ընկել […]