Եթե մի օր լսեք, որ ձեր գյուղն Ադրբեջանի տարածքում է, մի անհանգստացեք, դա պարզապես այս «խաղաղարար» իշխանության հերթական «հաջողությունն» է․ Սերժ Սարգսյան

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում. «Աշխարհաքաղաքական զարգացումները, մեր շուրջը տեղի ունեցող սարսափելի պատերազմներն ու պարտադրված օտար արժեքների դեմ ազգերի անհաշտ պայքարը հերթական անգամ ապացուցում են, որ ազգայինը համամարդկային է, պահպանողականությունն արդիական է, արարչականը իրականն է։ Սա հավերժ պայքար է, որտեղ տանուլ տվողը մնում է միայն պատմության դասագրքերում հիշատակվող երբևէ […]
Ադրբեջանցի հայտնի ակտիվիստը Բաքվի բանտից խնդրանքով դիմել է Նիկոլ Փաշինյանին. Factor TV

Ադրբեջանցի հետազոտող և խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակը հասանելի է դարձել Factor TV-ին, որը հրապարակում ենք ամբողջությամբ։ Նամակին կից բանաստեղծությունից հատված է։ Նշենք, որ Բահրուզ Սամադովը 2024 թվականի օգոստոսից կալանավորված է պետական դավաճանության մեղադրանքով։ Նա հայտնի է իր խաղաղասիրական կոչերով և արևմտյան տարբեր հարթակներում Ադրբեջանի ռազմական մեքենայի քննադատությամբ, կալանավորվել […]
Մենք կարող ենք լինել լավ հարևաններ, զարգացնել փոխշահավետ առևտուրը․ Միրզոյանը` հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։ Հարց. Լավ, կտեսնենք, թե երբ և ինչպես այդ հարցը կլուծվի, սակայն կցանկանայի անդրադառնալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ 2021 թվականին երկու երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին՝ նպատակ ունենալով առաջ մղել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրանք աշխատում են արդեն շուրջ չորս տարի։ Այս ընթացքում իրականացվել են […]
Պարզճակատ նայելով յուրաքանչյուրիդ աչքերի մեջ՝ հայտարարում եմ՝ չեմ փախչում ոչնչից․ Սարիկ Մինասյանը հայտարարություն է տարածել

Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին:Ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով եմ վերցրել Գյումրու ավագանու պատվաբեր մանդատը: Ցանկացած պաշտոն ստորադաս է 17 հազար և ավել գյումրեցու վստահության ձայնի համեմատությամբ:Ցանկացած պաշտոնում երբեք չեմ վախեցել խնդիրներից, խոչընդոտներից ու մարտահրավերներից: Իմ սկզբունքը մեկն է՝ գործել արդար և վստահ, ինքնուրույն կայացնել որոշումներ՝ հանուն Գյումրու […]
Իշխանությունները ուրախությամբ փակել են Արցախի էջը՝ մեղքը գցելով այլոց վրա

Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի է ենթարկվել գյումրեցի բլոգեր Գևորգ Կարապետյանը

Այսօր՝ ապրիլի 14-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա-Մարալիկ հատվածում ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով «Mercedes»-ով ավտովթարի է ենթարկվել հայտնի բլոգեր, գյումրեցի Գևորգ Կարապետյանը: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է ճանապարհից չհեռացված ձյունն ու մերկասառույցը ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է բախվեր մեկ այլ ավտոմեքենայի: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Ավտոմեքենան Գ. […]
Հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանին անհետ կորած համարվող թուրք երիտասարդի դին

Հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանին անհետ կորած համարվող թուրք երիտասարդի դին։ Այս մասին հայտնում է guvengazetesi.com.tr կայքը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ […]
Բոլորն էլ գիտեն՝ ինչով է պայմանավորված խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումը, Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ. Ռուբեն Ռուբինյան

Թուրքիայի ներկայացուցչի հետ քննարկել ենք կարգավորման գործընթացն իր ամբողջ սպեկտրով, այսինքն, բոլոր պայմանավորվածությունները, որ այս ընթացքում ձեռք ենք բերել, քննարկել ենք դրանց իրագործումը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյան անդրադառնալով իր և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ վերջին […]
Ալեն Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Բացի այդ, համաձայնեցվել է նաեւ մոտ ապագայում Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը:
Ահազանգեր կան, որ 25-օրյա վարժանքի մասնակիցներից հանդերձանքի գումար են պահում. Գեղամ Մանուկյան

25-օրյա վարժական հավաքների մասնակիցներից առնվազն տասը հոգու հետ խոսել եմ ու բոլորի մոտ այդ խնդիրը կա, որ մարտական հերթապահության համար փոխանցվող գումարից, նախապես էլ իրենց զգուշացրել են՝ հանդերձանքի գումարից մոտ 40 հազար դրամ պահվում է: Այս մասին Աժ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Այդ թեմայի […]
Անդրանիկ Մատիկոզյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում

ՖԻԴԵ-ն միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանին շնորհել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից: «Շնորհավորում ենք Անդրանիկին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Շոտլանդացին 20 տարի ապրել է՝ չիմանալով, որ ականջի մեջ «Լեգո»-ի կտոր է մնացել

Շոտլանդիայի բնակիչ Դարեն Մաքքոնահին տարիներ շարունակ կարծել է, թե խլացել է, քանի դեռ չի պարզել, որ 20 տարի ապրել է «Լեգո» կոնստրուկտորի` ականջի մեջ մնացած կտորով, գրում է Daily Mail-ը: Էդինբուրգի Նապիեր համալսարանի լրագրության բաժնի ուսանողը վերջերս այցելել է բժշկի՝ լսողության հետ կապված խնդիրների պատճառով: Նրան հակաբիոտիկներ են նշանակել՝ կասկածելով, որ վարակ կա, սակայն իրական պատճառը պարզվել է […]
Ստվերային շրջանառությունը պետք է փնտրել խոշոր տնտեսվարողների մոտ և տալ համակարգային լուծումներ. Միքայել Մելքումյան

«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է Միքայել Մելքումյանի անդրադարձը՝ «ՓՄՁ ներկայացուցիչների պահանջը հարկային փոփոխությունների դեմ» թեմայով. «Սույն թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է դրվել շրջանառության հարկով աշխատող տնտեսվարող սուբյեկտների համար 5% դրույքաչափը կրկնապատկելու մասին օրենքը: Այդպիսով, հատկապես փոքր և միջին բիզնեսի հարկային բեռն ըստ էության երկու անգամ ավելանում է: Արձանագրենք, որ բացակայում է այդ […]
Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դատավոր Արտակ Բարսեղյանից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 90 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատարանի նախկին դատավոր Արտակ Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 […]
Օկուպացված Արցախում ադրբեջանցի կին զինծառայող է զոհվել

Օկուպացված Արցախում ադրբեջանցի կին զինծառայող է զոհվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Քարվաճառում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Մեքենայի շրջվելու հետևանքով մահացել է 1983 թվականին ծնված Իլախա Շախվերդիևան, որը ծառայում էր զորամասերից մեկում:
Կարապետյանը կոչ է արել չվտանգել ՀՀ էներգետիկ անվտանգությունը ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկով

Մտահոգված եմ սահմանին լարվածության աճով. խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, իսկ բանտարկյալները՝ ազատ արձակվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ես շատ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով. այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն: «Հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը: Այժմ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, իսկ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն», — ասել է պաշտոնյան: Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը […]
Անդրանիկ Քոչարյանը պնդել է՝ շրթունքները մաքրելու պահանջի մեջ որևէ վիրավորական բան չի դրել

Իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դեմ չէ ԱԺ աշխատակազմի՝ իր վարքի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը տված դրական եզրակացությանը։ «Վարքի հետ կապված ես գրառում ունեմ, նաև դրա հետ կապված զրույց կա, եզրակացություն կա, բնականաբար, պետաիրավական հանձնաժողովի տիրույթ կմտնի, կքննարկեն, հարցերի պատասխանները կստանան, և հետո արդեն Աժ-ում, եթե կարիք կլինի, դրա մասին էլի կխոսվի։ Բայցի ինձ […]
Սահմանադրության փոփոխությունը հնարավորություն կտա Շահրամանյանի փոխարեն առավել քաղաքականապես ակտիվ մեկին ընտրել նախագահ, ով հնարավորության սահմաններում կիրականացնի արցախցիների իրավունքների պաշտպանությունը. Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի պետական ինստիտուտների շարունակականությունը ապահովել չի նշանակում ամենևին թե Սամվել Շահրամանյանը պիտի շարունակի նախագահ մնալ։ Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, միակ ճիշտ տարբերակը նոր ընտրությունների կազմակերպումը կլիներ, թեկուզ օնլայն տարբերակով։ Տեխնիկական լուծումները այն կազմակերպելու կան, չկա քաղաքական կամքը այդ ճանապարհով գնալու։ Տեղահանությունից հետո Արցախի ներկայացուցչությունը երբեք էլ առանձնահատուկ քաղաքական կամքով աչքի չի ընկել, որի […]
Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը՝ իր տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին nչնչացվել է. Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքում «Ադրբեջանի Հանրապետության» կողմից վարվող պետական մակարդակի նպատակաուղղված և համակարգված քաղաքականությունը աճում է եկրաչափական պրոգրեսիայով։ Ծանր շինարարական և ռազմական տեխնիկայի կիրառմամբ օրեցօր ընդլայնվում են հայաթափված բնակավայրերի և թաղամասերի լիակատար ավերման ծավալները։ Այս քաղաքականության հիմնական նպատակն է՝ ոչ թե պարզապես վերացնել հայ բնակչության ֆիզիկական ներկայությունը, այլ ամբողջությամբ ջնջել նրա նյութական, մշակութային և պատմական […]
Տիգրան Ավինյանի հոր դեմ դատական առաջին նիստը կայացավ. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ

Առաջին ատյանի քաղաքացիական դատարանում ավարտվել է Տիգրան Ավինյանի հոր դեմ իմ ներկայացրած առաջին դատական նիստը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը: «2024 թվականի դեկտեմբերի 26-ին Տիգրան Ավինյանը հայրը լրագրողի հարցին ի պատասխան հնչեցրել էր վիրավորական արտահայտություն Օպելների վարորդների նկատմամբ ՝ մասնավորապես անվանելով նրանց համբալ, ասել […]
Եթե հատուկ նշանառությամբ են կրшկում, դա այլ բան է, իսկ եթե անկանոն կարшկահերթով են “պատահաբար” դիպել մշակույթի տանը, կամ այլ թիրախի՝ դա խնդիր չէ՞, դա վտանգ չէ՞. Արտակ Զաքարյան

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը»: Այս մասին ասում է ՊՆ կողմից տարածված հայտարարությունը։ Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։ «Գրեթե միևնույն ժամանակահատվածում, Աժ-ում՝ լրագրողներին տրված ճեպազրույցում ՊՆ փոխնախարարը հայտարարում է․ «Կրակոցներ երբեմն լինում են, բայց դրանք քիչ են եւ […]
Ապրիլի 23-ին կկայանա Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպում են ավանդական Ջահերով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։ Այս մասին ասված է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունում: Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացմանն ու մոռացությանը։ Երթը նպատակ […]
Արցախցիներն ԱԳՆ-ին պահանջագիր են ներկայացրել

Մինչ խոսափողերով, իրենց սիրելի լրատվամիջոցներով ասում են, թե ինչքան են սիրում իրենց արցախցի քույրերին և եղբայրներին, թե ինչպես են պայքարում վերջիններիս իրավունքների համար, մենք ունենք մի պատկեր, երբ մարդիկ հավաքվել են հստակ պահանջներով և չկա գոնե մեկ պաշտոնյա, ով ՀՀ ԱԳՆ-ից կիջնի և կպատասխանի մարդկանց հարցերին: ԱԳՆ-ից դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության […]
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Հանրապետության հովտային և […]
Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի Մ-17 հավաքականը ապրիլի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայտնում են ՀՖՖ-ից: Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Ռոման Խաչատրյան — «Նոա-2» Արթուր Պետրոսյան — «Փյունիկ-2» Նուբար Գիշյան — «Ուրարտու-2» Կարեն Կարապետյան — «Գանձասար» Պաշտպաններ Համլետ Կարապետյան — «Փյունիկ-2» Հայկազ Եղիազարյան — «Ուրարտու-2» Դավիթ Դոխոյան — «Նոա-2» Արմեն Սուքիասյան — «Փյունիկ-2» Ստյոպա Թումանյան — «Նոա-2» Արթուր Մովսիսյան — «Նոա-2» Հայկ Ղուկասյան — «Արարատ — Արմենիա-2» Շանթ Բեյբության — «Արարատ — Արմենիա-2» Կիսապաշտպաններ Ռուբեն Կարապետյան — «Փյունիկ-2» Աշոտ Ոսկանյան — «Ուրարտու-2» Հարություն Մովսիսյան — «Արարատ-Արմենիա-2» Մայքլ Ասիրյան — «Նոա-2» Սարգիս Գասպարյան — «Ուրարտու-2» Հայկ Հովսեփյան — «Նոա-2» Մարտուն Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա-2» Դանիել Համբարձումով — «Կրասնոդար» Հարձակվողներ Ալբերտ Գարեգինյան — […]
Վերականգնվել է պետությանը պատճառված՝ 1 միլիոն 662 հազար դոլարին համարժեք 650 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող երկու ընկերությունների 50 և 100 տոկոս բաժնեմասերի սեփականատերը, այդ ընկերությունների տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2020-2024 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով, դիտավորությամբ թաքցրել են նշված ընկերությունների իրական եկամուտները: Մասնավորապես՝ Երևան քաղաքի […]
Կառավարությունը՝ ի դեմս արտգործնախարարության, համար մեկ պատասխանատուն է, որ Արցախի էջը չպետք է փակվի. Արտակ Բեգլարյան

Տարբեր առաջարկներ, պահանջներ ներկայացվելու են նաև այսօր, որոնք կոնկրետ գործողություններ են ու Խորհրդի անունից մենք պահանջելու ենք, որ այդ գործողությունները կատարվեն կառավարության կողմից, տվյալ դեպքում` ի դեմս արտգործնախարարության` հաշվի առնելով, որ դրանք արտաքին քաղաքական բնույթի գործողություններ են: Այս մասին ԱԳՆ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Իհարկե, ես այդքան վարդագույն ակնոցներով […]
Կառավարությունը հիմնավորում չունի, հակառակը կլինի՝ օրինական դաշտում աշխատողները ստվերի դաշտ կանցնեն. բողոքի ակցիայի մասնակից

Օրենք ընդունվեց, որ 2025 թվականի հուլիսի մեկից հաշվապական իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները պետք է պարտադիր աշխատեն ավելացված արժեքի հարկի դաշտում: Այդ քննարկումները, որ կատարվել են, քննարկման ժամանակ մեր ձայնը լսելի չի եղել, մեր օբյեկտիվ դիտարկումները հաշվի չի առնվել, և մենք ակնկալում էինք, որ պետք է քննարկումներ կատարվեին, մեր դիտարկումները լսելի լիներ, որից հետո նոր օրենքը ընդունեին […]
Փաշինյանական փսիխոմարազմատիկա Անամնեզ N 1064. Դավիդ Կարապետյան

Քաղաքագետ Դավիդ Կարապետյանը գրում է. Փաշինյանական փսիխոմարազմատիկա Անամնեզ N 1064 Վարչապետի գարնանային սրացումներն ու փսիխոզը կրկին սկսվեցին: Ինչպես միշտ նա իր ամպլուայի մեջ՝ ինֆանտիլ-օլիգոֆրենի ֆասոնով, տեղ դուրս գալուց՝ Գավրոշ-Գիքորի կերպարով, ադրբեջանցու փափախով ու կանաչ գալստուկով, գիժ-շիզոֆրենիկին բնորոշ անոմալ ժեստիկուլյացիայով ու միմիկաներով, ավանդական դարձած շոու-պաթոսով, աբսուրդային, պարադոքսալ, մարազմատիկ ու դեմագոգիկ խոսույթով, ստոծանին ճղելով, լաչառ-ղաչաղ-ղզողլանի ձայնով հերթական […]
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ […]
Բաքուն ցանկանում է ՀՀ-ն վերածել «Արևմտյան Ադրբեջանի»

Սահմանադրության փոփոխությանը զուգահեռ ադրբեջանական իշխանական քարոզչությունը նոր պահանջ է դրել, որ Հայաստանը պետք է փոխի իր օրենսդրությունը այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» համար և այն համապատասխանեցնի նրանց կարիքներին: Բաքուն ցանկանում է ՀՀ-ն վերածել «Արևմտյան Ադրբեջանի», իսկ ՀՀ գործող իշխանությունները չեն պատրաստվում հակազդել այդ հայակործան ծրագրին։ ՔՊ-ն հանձնել է Արցախը, այսօր ամեն ինչ անում է, որպեսզի արցախցիները […]