Չէ՛, «մասիվներում» տոռնադո չի եղել, ուղղակի Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանը որոշել է հենապատ կառուցել Գայի պողոտայի 9, 11 և 13 շենքերի կողքի լանջին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը, ով նաև լուսանկարներ է հրապարակել:
«Էս լանջը 60 տարուց ավելի է կա ու միշտ (թե՛ Խրյուշովի, թե՛ Բռեժնևի, թե նախկիինների և թե՛ ներկաների ժամանակ) եղել է խնամված և կանաչապատ։ Ու մեկ էլ մի օր, մի շատ խելացի մարդ որոշում է, որ պետքա ծառերը փրթել ու հենապատ կառուցել։
«Բարեկարգման» նախագիծով էլ հենապատը հենց ծառերի վրով է գնում։
Փոքր ծառերն արդեն իսկ հատվել են կամ տրակտրով արմատախիլ արվել (տե՛ս լուսանկարներում), իսկ մեծերի համար դիմել են, որ կանաչապատում հիմնարկից գան հատեն կամ թույլտվություն տան։
Իսկ քանդման ընթացքում հեռու գտնվող ծառերին հասցվող վնասին արդեն չեն էլ ուշադրություն դարձնում։
Բոլոր նկարներն արել եմ այսօր։
Տարածք գնացել եմ այն բանից հետո, երբ Նոր Նորքի պաշտոնական էջով տեսել եմ «բարեկարգման» մասին գրառումը»»,- գրել է նա: