ՌԴ-ն զգուշացնում է ՀՀ-ին՝ չգնել Տիտանիկի տոմս, այլ մնալ ԵԱՏՄ-ում

Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի ԵԱՏՄ գծով գործընկերների հետ Երեւանի կայացած այն տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որոնք այսօր գոյություն ունեն։ Հավանաբար, դա բավական ցավագին գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

ՌԴ-ն զգուշացնում է ՀՀ-ին՝չգնել Տիտանիկի տոմս, այլ մնալ ԵԱՏՄ-ում։ Մոսկվան բազմաթիվ խողովակներով զգուշացնում է ՀՀ իշխանություններին չգնալ դեպի ԵՄ՝չբերել ՆԱՏՕ-ին Հայաստան, սակայն ՔՊ-ականները համառորեն շարունակում են հակառուսական և արևմտամետ, թրքամետ արտաքին քաղաքականությունը։

ՔՊ-ականների հակառուսականության արդյունքում Արցախը հայաթափվեց և օկուպացվեց Բաքվի կողմից։ Այսօր էլ չնայած ԵՄ-ի բազմաթիվ մեսիջներին, որ ՀՀ-ին չի սպասվում եվրոպական ապագա՝ՔՊ-ականները շարունակում են ՀՀ քաղաքացիներին կերակրել եվրոպական ինտեգրացիայի մասին հեքիաթներով։

ԵԱՏՄ-ի շնորհիվ հայկական տնտեսությունը, որը ՔՊ-ի քայլերի արդյունքում թուլացել է, կարողանում է շնչել։ Եթե ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա հայկական տնտեսությունը փլուզվելու է մեկ շաբաթում։

ՀՀ քաղաքացիների և հայկական տնտեսության համար ՌԴ-ն սահմանելու է գազի և էլեկտրաէներգիայի այլ սակագներ, ինչն էլ մահացու է լինելու հայկական փոքր և աղքատ տնտեսության համար։

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները փակ են և դեռ երկար ժամանակ չեն բացվելու, իսկ ՔՊ-ականները ցանկանում են ամեն գնով՝Արևմուտքի հրահանգով ՀՀ-ում զրոյացնել ռուսական ռազմա-քաղաքական և տնտեսական ներկայությունը։

ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան մեկ բան՝մնալով ԵԱՏՄ-ում և պահպանելով ՌԴ-ի հետ ռազմա-քաղաքական դաշինքը ՀՀ-ն կկարողանա դիմագրավել թուրք-ադրբեջանական տանդեմին՝խզելով կապերը Մոսկվայի հետ ՀՀ-ն միայնակ է մնալու թուրք-ադրբեջանական տանդեմի հայակործան ծրագրերի առջև։

Սեդա Գևորգյան

Հանրության շրջանում չի թուլանում լարվածությունը․ Արշակ Կարապետյան

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ