ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաքի վրա ռուսական հարձակումը որակել է «սխալ»։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ ԱՄՆ նախագահը մեկնաբանել է միջադեպը՝ Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
«Կարծում եմ՝ դա սարսափելի էր: Եվ նրանք ինձ ասացին, որ սխալվել են: Բայց ես կարծում եմ, որ դա սարսափելի է», — ասել է պետության ղեկավարը: Նա հավելեց, որ ցանկացած զինված հակամարտություն ընկալում է որպես սարսափելի իրադարձություն:
Սումի քաղաքի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի։ Կա 99 տուժած, այդ թվում՝ 11 երեխա, հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանը հրթիռային հարձակում էր իրականացրել Ուկրաինայի Սումի քաղաքի վրա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ ՌԴ-ն կիրառել է բալիստիկ հրթիռ: