Երևանում պատուհանից մուտք են գործել կոշիկի արտադրամաս և կոտրելով մետաղյա պահարանը՝ հափշտակել մոտ 2 մլն դրամ

Ապրիլի 11-ին անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Հասրաթյան փողոց 10/5 հասցեում գործող կոշիկի արտադրամասի պատուհանից ներս մտել և իր սենյակում գտնվող չհրկիզվող պահարանի փականը կոտրելու եղանակով գողացել այնտեղ եղած ողջ գումարը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաները պարզել […]

Թենիսիստների նոր վարկանիշը․ Խաչանովը բարելավել է դիրքը

ATP-ն թարմացրել է թենիսիստների վարկանիշային աղյուսակը, և այս անգամ փոփոխություններ են եղել և՛ լավագույն եռյակում, և՛ լավագույն տասնյակում։ Գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը բարձրացավ երկրորդ տեղ։ Կարլոս Ալկարասը նահանջեց երրորդ տեղ՝ գերմանացուն զիջելով ընդամենը 35 միավորով: Հոլգեր Ռունը նույնպես բարձրացել է չորս հորիզոնականով՝ ընդհանուր վարկանիշում զբաղեցնելով իններորդ տեղը։ Իտալացի Յաննիկ Սիները 9930 միավորով շարունակում է մնա […]

Երևանի քաղաքապետարան, պետական մարմիններ, իմ տված հարկերի հաշվին ապահովեք իմ և իմ երեխայի առողջ ապրելու, ընդամենը օդ շնչելու ամենապարզ իրավունքը. քաղաքացի

Այն, որ մի քանի օր առաջ հաղորդագրություն էիք ուղարկում, թե իմ վճարած հարկերի հաշվին իբր թե գործ եք արել, օրինակ՝ ասֆալտապատում, մանկապարտեզ ու եսիմ ինչ եք կառուցել, կլինի իմ տված հարկերի հաշվին ապահովեք իմ և իմ երեխայի առողջ ապրելու, ընդամենն օդ շնչելու ամենապարզ իրավունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին կից գրել է լրագրող Աննա […]

Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Ապրիլի 21-ին, ժամը 13:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]

Պապի մաhից հետո կաթոլիկ եկեղեցին մտել է պաշտոնական սգո շրջան. ինչ արարողություններ են սպասվում մինչև նոր պոնտիֆիկոսի ընտրությունը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կաթոլիկ եկեղեցին թևակոխել է պաշտոնական սգո շրջան։Հանգուցյալ պոնտիֆիկոսին հրաժեշտի և նոր հովվապետի ընտրության նախապատրաստման գործընթացը տեղի է ունենում խստագույնս պահպանվող  արարողակարգի համաձայն, գրում է Bild թերթը։ Նախկինում Հռոմի պապի մահը հաստատում էր կարդինալը, որն արծաթե մուրճով հարվածում էր նրա ճակատին, իսկ այժմ դա անում է անձնական բժիշկը։ Դրանից հետո Պապի […]

Ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ը, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ը, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից՝ հետևյալ երթուղիներով. հ.1 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ —  Արգիշտիի – Իտալիայի — Խորենացու — Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» […]

Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Tiida»-ն․ կան տուժածներ

Ապրիլի 21-ին, ժամը 14:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից Ոստան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են […]

Արցախից սև-սև ջիփերով փախնում էին, իսկ Աննա Հակոբյանն այնտեղ էր. արցախցի ցուցարար

Վարչապետը բառացիորեն հայտարարել է, որ պետության մեջ պետություն չի լինելու: Ոչ թե համաձայն եմ այդ մտքի հետ, այլ սպասում եմ հետագա քննարկումներին: Ես ինքս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի թիմակիցն եմ: Լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող արցախցի ցուցարարը: «Փաստացի Արցախի Հանրապետությունից մեծ մասը պատերազմի ժամանակ փախել են, Աննա Հակոբյանը այդ ժամանակ գտնվել է Արցախի […]

Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հայտնում են Շիրակի մարզպետարանից: Ողջունելով դեսպանին՝ մարզպետը ներկայացրել է Շիրակի մարզն ու նշել, որ ՀՀ ամենակոլորիտային մարզում է Վասիլիս Մարագոսը․ «Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան, ուրախ եմ հանդիպման համար, գիտեմ՝ հասցրել եք մի քանի անգամ մեր մարզում լինել, բայց քանի […]

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ -Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները: Արդյոք կա՞ պայմանավորվածություն Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ: -Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն […]

Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը դեպի խաղաղ և արդար աշխարհ չի կարող մոռացության մատնվել. Փաշինյան

Խորապես վշտացած եմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ. այս մասին X-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը դեպի խաղաղ և արդար աշխարհ ունենալը չի կարող մոռացության մատնվել: Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի համար», — ասվում է գրառման մեջ։ Ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնել […]

«Ամեն անգամ ընդգծելը՝ նախկին ՔՊ-ական, նախկին ՔՊ-ական, ի՞նչ եք ուզում ասել». Քոչարյանի գործով դատավորը դուրս հանեց լրագրողին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը Yerevan today կայքի լրագրողին հեռացրեց դատական նիստերի դահլիճից: Նիստի ընթացքում դատավորը հետաքրքրվեց՝ Yerevan today-ից լրագրող ունե՞նք, երբ դրական պատասխան ստացավ ասաց. «Քեզ ամեն անգամ վերնագրեր դնելուց հուշո՞ւմ են: Հուշո՞ւմ են՝ ոնց վերնագրեր դնես»: Լրագրողը պատասխանեց. «Կարծում եք՝ մենք ձեզ նման չենք կարողանո՞ւմ ինքնուրույն աշխատել»: […]

Լրտեսական ու հետախուզական տվյալներ են հավաքվում հայաստանյան ոլորտի փորձագետներից. կիբերհանցագործության թիրախում քաղհասարակության ներկայացուցիչներն են

Կիբերհանցագործները թիրախավորել են հայաստանյան քաղհասարակությանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել  է տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը: Պապյանի խոսքով՝ «Սիգնալ» հավելվածով հանրության շրջանում հայտնի մարդիկ նամակներ են ստանում, որոնք հորդորում են նրանց դիմել հրատապ գործողությունների։ «Դա թիրախավորված հարձակում է, քանի որ սովորական մարդկանց այդպիսի հարձակում չի սպառնում, սա կոնկրետ թիրախավորված հարձակում է եղել, կոնկրետ քաղհասարակության՝ […]

ՆԱՍԱ-ն 2,7 մլն եվրո է խոստացել Լուսնի վրա մարդկային արտաթորանքն ուտիլիզացնելու մեթոդի մշակման համար

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, խոստացել է միլիոնավոր դոլարներ վճարել նրան, ով կմշակի մեթոդ՝ ինչպես ուտիլիզացնել Լուսնի վրա մարդկային արտաթորանքով փաթեթները: Լուսնի մակերեսին կա 96 պոլիէթիլենային տոպրակ, որոնք պարունակում են մարդկային արտաթորանքներ, որոնք հավաքվել են 1969-1972 թվականներին իրականացված լուսնային առաքելությունների ժամանակ: Այն ժամանակ տիեզերագնացները թողել էին դրանք Լուսնի վրա՝ վայրէջքի մոդուլում տարածք խնայելու և ավելի […]

Գավառցի հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում ու տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապրիլի 19-ին՝ ժամը 16.40-ին, մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Գավառ քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդու: Հայտնում են ՆԳՆ-ից: Նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Մենք ասում ենք՝ ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը. արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է  Արդարադատության նախարարության  կազմակերպած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: Միջոցառման շրջանակում քննարկվել են արդարադատության իրականացման արդի մարտահրավերների, դատական համակարգի արդյունավետության, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման, իրավական բարեփոխումների ազդեցության, ինչպես նաև խափանման միջոցների կիրառման հարցերը: Անդրադարձ է կատարվել  նաև իրավապահ մարմինների համագործակցության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին: Պանելային քննարկման […]

Էրդողանն ընդլայնում է ազդեցությունը Սիրիայում ԱՄՆ-ի դուրս գալուց հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայում երկրի ռազմական ներկայությունը նվազեցնելու որոշումը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Շուրջ 600 ամերիկացի զինծառայողներ կլքեն երկիրը առաջիկա ամիսներին, հայտնում է New York Times-ը. ի վերջո ամերիկացի զինծառայողների թիվը ի վերջո կհասնի 1000-ի: Մինչ այժմ նրանք աջակցել են քրդական ուժերին իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում։ Ազդեցության այս վակուումի պայմաններում Թուրքիան ակտիվացրել […]

Փաշինյանի այն վարկածը, որ հրադադարի 3-4 շաբաթյա ընթացքը կարող է պայմանավորված լինել ադրբեջանական բանակում առկա կարգապահական խնդիրներով, ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական գործողությունների արդարացում. Աբրահամյան

Ադրբեջանը նախորդ գիշեր ակտիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր ուղղություններով, որն առանձնացել է նրանով, որ կրակի ինտենսիվությունը նախորդ օրերի համեմատ էականորեն մեծ է եղել, ինչպես նաև` կրակահերթերն ուղղվել են նաև գյուղերի ուղղությամբ ու վնասներ պատճառել:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Հայաստանի իշխանության իներտ կեցվածքն ու ադրբեջանական սադրանքներն […]

Մալխաս Ամոյանի հաղթանակը ճանաչվել է որպես հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Եվրոպայի առաջնության լավագույն պահը. Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն է լավագույնը։ «Եվրոպայի առաջնության ամենամեծ պահը. 2024-ին Փարիզի Օիմպիական խաղերի բրոնզե մեդալը նվաճելուց հետո իր առաջին մրցման շրջանակում Մալխաս Ամոյանը հաղթել է աշխարհի երեք մեդալակիրներին և նվաճել իր չորրորդ անընդմեջ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Երկրպագուների քվեարկության արդյունքների 37%-ի համաձայն՝ Ամոյանի հաղթանակը ճանաչվել […]

Երևանում դանակահարությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 21-ին, դանակահարություն է եղել ու կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է Shmashyan.com-ը, ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչութան Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի […]

Պուտինը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Վատիկանին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ընդունեք իմ ամենաանկեղծ ցավակցությունները Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ… Իր հովվապետության ընթացքում նա ակտիվորեն նպաստել է Ռուս Ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև երկխոսության զարգացմանը, ինչպես նաև Ռուսաստանի և Սուրբ Աթոռի միջև կառուցողական փոխգործակցությանը»,- […]

Արցախցիները հանդիպել են Շահրամանյանի հետ. Արցախի նախագահի անունից նամակ կուղղվի Գլխավոր դատախազին, ՔԿ և ԱԱԾ

Մի խումբ արցախցիներ այսօր հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի և պետնախարարի հետ՝ քննարկելու «թալանի» հարցը։ «Երկար քննարկում ունեցանք նախագահի և պետնախարարի հետ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերին դիմեն Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտե, ԱԱԾ և ընդունելություն կազմակերպեն։ Որ կառույցը մեզ ընդունի՝ կներկայացնենք բոլոր խնդիրները, թալանը, որտեղից ով, ինչ ինֆորմացիայի է տիրապետում, ընդհանուր […]

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

ՀՀ ՊՆ. Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:  Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով:  

Մոսկվայում դատարանը հրապարակել է Միխայիլ Խաչատուրյանի և 3 դուստրերի աղմկահարույց գործով վերջնական վճիռը

Մոսկվայի Բուտիրսկի դատարանը հրապարակել է 2018 թվականին Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց գործով վճիռը. նա հետմահու մեղավոր է ճանաչվել 3 դուստրերի` Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների նկատմամբ բռնություն գործադրելու համար, դատարանի դահլիճից հայտնել է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։ «Խաչատուրյանին մեղավոր ճանաչել,… կարճել ամբաստանյալի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը»,- ասվում է վճռում: Այսպիսով, դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը՝ […]

Հայտարարագրման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը

ԱԺ-ն 63 կողմ, 12 ձեռնպահ ձայնով ընդունել է հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն երկարաձգվում է համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը։ Նախկինում սահմանված մայիսի 1-ի փոխարեն հայտարարագրման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը։ Նշենք, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ձեռնպահ քվեարկեցին նախագծին։

Նախագիծ եք բերել ու ասում եք՝ լիքը խնդիր կա, կլուծենք, քաղաքական բոյկոտ չանեիք, գայիք՝ լուծեինք. Ավետիսյանը՝ Թունյանին

Նոր նախագծում բազմաթիվ խնդիրներ կան նոր ներդրվող համակարգի վերաբերյալ, այդ թվում նպատակից բխող, գործառույթից բխող, նաև իր տեխնիկական և այլ հարցերից, ի դեպ ասեմ, հունվարի մեկից այս տարվա փորձում եմ լրացնեմ այդ հայտարարագիրը։ Ամիսուկես չստացվեց, մի կերպ ծանոթ խառնեցի ՊԵԿ-ում, այդպես պաշտոնական դիրքս եմ չարաշահել, ասեմ իմանաք  լուրջ օրենքներ խախտելով, մի կերպ կարողացա այդպես ծանոթի […]

META ընկերությունն այլևս չի արգելափակում ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթեի նկարներով օգտահաշիվները

META ընկերությունը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի նկարի, պատմության կամ անունը օգտագործելու համար այլևս պրոֆիլ / էջ / խումբ չի ջնջում: Այս մասին սոցցանցերում հայտնել է ՏՏ փորձագետ Սամվել Հայրապետյանը։ «Հրամանատարի նկարը ժամանակ առ ժամանակ ջնջում են սակայն բողոքարկելու արդյունքում հիմնականում վերականգնում են։ Նաև դեպքեր են լինում, որ հրամանատարի անուն ազգանունը պարունակող գրառումներն են հեռացնում որոնք […]

Մեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել հերոսներին. Գագիկ Ծառուկյանն այցելել է Եռաբլուր

Սուրբ Հարության տոնը քրիստոնեական հավատքի ամենալուսավոր խորհուրդներից է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը: «Այս խորհրդավոր օրը Տիրոջ Հարության ավետիսով և անսահման խոնարհումով այցելեցինք Եռաբլուր՝ աղոթքով և լռությամբ գլուխ խոնարհելու մեր անմահացած քաջորդիների հավերժ հիշատակի առաջ։ Սուրբ Հարությունը մեր ազգային ոգու վերածնունդն ու միասնականության վկայությունն է։ Մեր պարտքն է միշտ հիշել և […]

Ա Սերիայի` ապրիլի 21-ին կայանալիք հանդիպումները հետաձգվել են

Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները, որոնք պետք է կայանային այսօր՝ ապրիլի 21-ին, հետաձգվել են Հռոմի պապի մահվան  պատճառով։ «Հռոմի պապի մահվան կապակցությամբ Ա Սերիայի պրոֆեսիոնալ լիգան հայտարարում է, որ առաջնությունում այսօր նախատեսված հանդիպումները հետաձգվում են և կկայանան ավելի ուշ»,- ասվում է լիգայի մամուլի ծառայության հայտարարության մեջ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Ապրիլի 21-ին Իտալիայի առաջնությունում նախատեսված […]

Ավտոսպասարկման կետը կտուգանվի թափոններ այրելու համար

Մթնոլորտային օդի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են թափոնների այրման հետևանքով օդի աղտոտման դեպք։ Արմավիր-Լուկաշին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ավտոսպասարկման կետի գործունեության արդյունքում առաջացած արտադրական և կենցաղային թափոնները ոչնչացվել են այրման միջոցով։ Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Մասիս-Չարբախ ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրակnց է հնչել. կա վիրավnր քաղաքացի

Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրակոց է հնչել և կա վիրավոր քաղաքացի: Shamshyan.com-ի տեղեկություններով, Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, […]