Կիբերհանցագործները թիրախավորել են հայաստանյան քաղհասարակությանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը:
Պապյանի խոսքով՝ «Սիգնալ» հավելվածով հանրության շրջանում հայտնի մարդիկ նամակներ են ստանում, որոնք հորդորում են նրանց դիմել հրատապ գործողությունների։
«Դա թիրախավորված հարձակում է, քանի որ սովորական մարդկանց այդպիսի հարձակում չի սպառնում, սա կոնկրետ թիրախավորված հարձակում է եղել, կոնկրետ քաղհասարակության՝ օրինակ հայաստանյան վերլուծաբանների, իրավապաշտպանների, փորձագետների ու կոնկրետ մասնագետների նկատմամբ:



































