Արցախցիները հանդիպել են Շահրամանյանի հետ. Արցախի նախագահի անունից նամակ կուղղվի Գլխավոր դատախազին, ՔԿ և ԱԱԾ

Մի խումբ արցախցիներ այսօր հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի և պետնախարարի հետ՝ քննարկելու «թալանի» հարցը։

«Երկար քննարկում ունեցանք նախագահի և պետնախարարի հետ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերին դիմեն Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտե, ԱԱԾ և ընդունելություն կազմակերպեն։ Որ կառույցը մեզ ընդունի՝ կներկայացնենք բոլոր խնդիրները, թալանը, որտեղից ով, ինչ ինֆորմացիայի է տիրապետում, ընդհանուր մի պապկա ներկայացնելու ենք»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց արցախցի ակտիվիստ Նահապետ Սարգսյանը:

«Չենք պատկերացնում, որ չեն ընդունի, Հայաստանի կառավարությունն ամեն օր խոսում է կոռուպցիայի մասին, ասում է՝ դեմ ենք կոռուպցիային։ Հետքայլ գոյություն չունի, ավելի վճռական ենք տրամադրված։ Վճռական քայլ է,  որ նախագահի հետ գնալու ենք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ արցախցիներ ակցիա էին իրականացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ՝ պահանջելով իրավական ճանապարհով վերադարձնել «Արցախից թալանված գումարները» և դրանք ուղղել արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Ակցիայի սկզբում Սամվել Շահրամանյանից պահանջել էին գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն