ՆԱՍԱ-ն 2,7 մլն եվրո է խոստացել Լուսնի վրա մարդկային արտաթորանքն ուտիլիզացնելու մեթոդի մշակման համար

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, խոստացել է միլիոնավոր դոլարներ վճարել նրան, ով կմշակի մեթոդ՝ ինչպես ուտիլիզացնել Լուսնի վրա մարդկային արտաթորանքով փաթեթները:

Լուսնի մակերեսին կա 96 պոլիէթիլենային տոպրակ, որոնք պարունակում են մարդկային արտաթորանքներ, որոնք հավաքվել են 1969-1972 թվականներին իրականացված լուսնային առաքելությունների ժամանակ: Այն ժամանակ տիեզերագնացները թողել էին դրանք Լուսնի վրա՝ վայրէջքի մոդուլում տարածք խնայելու և ավելի շատ լուսնային հողի նմուշներ տանելու համար: Այժմ ՆԱՍԱ-ն մրցույթ է հայտարարել փաթեթների խնդրի լավագույն լուծման համար։

Որպես LunaRecycle Challenge-ի մի մաս, տիեզերական գործակալությունը մինչև 2,7 միլիոն եվրո է առաջարկում բոլորին, ովքեր կարող են արդյունավետ տեխնոլոգիաներ ստեղծել լուսնային կայաններում ինչպես հին, այնպես էլ ապագա թափոնների վերամշակման համար:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես նվազագույնի հասցնել տարբեր տեսակի թափոնների քանակը և ինչպես դրանք պահել, վերամշակել և օգտագործել տիեզերքում», — ասվում է ՆԱՍԱ-ի հայտարարության մեջ:

Մրցույթը բաղկացած է երկու մասից. առաջին փուլը՝ Prototype Build Track-ը, ավարտվել է մարտին և ներառում էր աշխատանք առկա թափոնների հետ: Երկրորդը՝ Digital Twin Track-ը, կսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում և կկենտրոնանա ապագա առաքելությունների համար լիարժեք վերամշակման համակարգի ստեղծման վրա:

ՆԱՍԱ-ն ընդգծում է, որ մշակված տեխնոլոգիաները պետք է կիրառելի լինեն ոչ միայն Լուսնի, այլև Երկրի վրա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն