Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 338 կգ (148+190 կգ) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Պոկում վարժությունում հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 140 կգ, 145 կգ, 148 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը […]

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը և «Seat»-ը. կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 12։48-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Seat» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները […]

Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուփ Դոգի փոխարեն

Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուփ Դոգի փոխարեն: Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։ Հիշեցնենք, որ կառավարությունը 2,318 մլրդ դրամ էր հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար: Համերգը պետք է տեղի ունենար 2023-ի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում, համերգն […]

Լիտվայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով

Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը, որը երկշաբաթյա արձակուրդ էր վերցրել վերջերս ծագած կոռուպցիոն սկանդալից հետո, հրաժարական է տվել վարչապետի, ինչպես նաև Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոններից։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան վարչապետի որոշման մասին լրագրողներին հայտնել է հինգշաբթի՝ հուլիսի 31-ին, գրում է dw.com-ը։ «Գինտաուտաս Պալուցկասը զանգահարեց ինձ այսօր առավոտյան և տեղեկացրեց իր հրաժարականի մասին», — ասել է Նաուսեդան։ […]

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվեց Հայաստան

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Վրաստանից Հայաստան է տեղափոխվել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի ապրիլի 10-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: 20-ամյա երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումն անօրինական է և ունի քաղաքական պատվերի բնույթ. Արա Աբրահամյանը՝ իր ընկերության տարածքի բռնագրավման մասին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր «Սոգլասիե Արմենիա» ընկերության՝ Երևանի կենտրոնում գտնվող տարածքը բռնագրավելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների որոշումը որակել է քաղաքական պատվեր։ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումն անօրինական է և ունի քաղաքական պատվերի բնույթ: Այս հողատարածքը ես՝ որպես օտարերկրյա ներդրող, ձեռք եմ բերել պետությունից աճուրդի միջոցով քառորդ դար առաջ՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան», — ասել է նա […]

Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը հակապետական և հակասահմանադրական է և հիմա կարող է քննարկվել ընդամենը մեկ հարց՝ արդյո՞ք այս մարդն իրավունք ունի զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը. Սուրենյանց

Սյունիքի «դարպասների» մասին կամ Վահագն Խաչատրյանը զբաղված է Ադրբեջանի օրակարգի ներքին լեգիտիմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Նիկոլ Փաշինյանիք խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Սա, մեղմ […]

Ես ինձ հերոս չեմ համարում. Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ երեխայի ծնունդն ընդունած հայ բժիշկը մեկնաբանություն է տվե

Կամչատկայում մարզային ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, որն ուժեղ երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է 14-ամյա հղիի ծննդաբերությունը, «Իզվեստիա»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է, որ «իրեն հերոս չի համարում, քանի որ դա իր աշխատանքն է»: «Նման վիճակներ հաճախ են լինում Կամչատկայում. մենք անընդհատ ցնցումների մեջ ենք և արդեն սովորել ենք դրան», — ասել է […]

Հաշմանդամություն ունեցող մորը չխնամելու նպատակով որդին կնոջ հետ նրան զրկել է կյանքից

Հուլիսի 21-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչության ծառայողները զարհուրելի և դաժան հանցագործություն են բացահայտել։ Shamshyan.com-ի տեղեկություններով, Սյունիքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի մարզերից մեկում բնակվող 59-ամյա տղամարդը իր 35-ամյա կնոջ հետ կատարել են այդ զարհուրելի արարքը։ […]

Տղամարդը ժամանցի ակումբում աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է տնօրենի հետ

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […]

Միայն 2025 թվականի հուլիսին պետական բյուջե է վերականգնվել 2.5 մլրդ դրամ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող տարբեր` բարդություն ներկայացնող և բազմադրվագ քրեական վարույթներով միայն 2025 թվականի հուլիսին իրականացված ծավալուն գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 2 մլրդ 557 մլն 35 հզր 935 ՀՀ դրամ գումար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Այցելել ենք զինվորական հոսպիտալ. ՄԻՊ-ը՝ 18-ամյա զինվորի՝ առողջական խնդիրներով բանակ զորակոչվելու մասին

Մենք այցելել ենք զինվորական հոսպիտալ: Ես հիմա հրապարակային դրա վերաբերյալ չխոսեմ, մի քանի ամփոփումներ անելուց հետո հրապարակային հանդես կգանք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով 18-ամյա Ավետիք Մաթևոսյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացմանը՝ զորակոչվելուց ընդամենը մեկ օր անց: Հարցին, թե ինչպես է առողջական խնդիրներ ունեցող տղան զորակոչվել բանակ, ՄԻՊ-ը […]

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունը: «2021 թվականին մենք հայտ ենք ներկայացրել Շուշայում (օկուպացված Շուշի) Թուրքիայի հյուպատոսություն բացելու համար։ Առայժմ ոչ մի երկիր այնտեղ հյուպատոսություն չունի։ Այդ որոշումը Ադրբեջանը կկայացնի իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ […]

Հրաձիգ Գոհար Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Գոհար Հարությունյանը արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության 50 մ վազող թիրախ խառը վազք մրցաձևի կանանց անհատական պայքարում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Գոհար Հարությունյանը գրանցել է 380 միավոր: Հայաստանի կանանց թիմը 1116 միավորով նվաճել է նաև թիմային արծաթե մեդալ։ Ավելի վաղ մեծահասակների վազող թիրախ խառը վազք […]

Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. Նոյակերտցիներն ասում են՝ տևական ժամանակ է՝ խմելու ջրի խնդիր ունեն

Այսօր՝ հուլիսի 31-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով, Արարատ խոշորացված համայնքի Նոյակերտ բնակավայրում գյուղացիները հավաքվել են և սպառնում են դիմել կտրուկ միջոցների, այդ թվում՝ Նոյակերտ վարչական շրջանի ղեկավարի և Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի նկատմամբ, և ոչ թե բռնություն, այլ բողքի ակցիաներ են իրականցնելու այդ 2 պաշտոնյաների դեմ, ովքեր տևական ժամանակ է՝ չեն […]

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ 56-ամյա տղամարդը Առատաշեն գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Առատաշեն գյուղի իր տարածքն արդեն շուրջ մեկ ամիս է առանց համապատասխան թույլտվության շահագործում է, որպես ծխախոտի պահեստ, որտեղ կան առանց համապատասխան դրոշմանիշի և «QR» մատնանշման ծխախոտներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, […]

Աշտարակում բախվել են «Opel»-ն ու տրակտորը

Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […]

Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Պարույր Հովակիմյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Մասնավորապես՝ — արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, […]

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, ինչպես նաև ՀՀ վարչապետին […]

Հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով․ ՄՊՀ

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով։ Հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 […]

Մեդվեդևը պատասխանել է Թրամփին

Եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր այդքան նյարդային արձագանք են առաջացնում ԱՄՆ հզոր նախագահի մոտ, դա նշանակում է, որ Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և կշարունակի գնալ սեփական ճանապարհով.  այս մասին թելեգրամյան ալիքում գրել է  Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ արձագանքելով ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությանն իր հասցեին: «Ասեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին […]

ՀՀ տարածքային ամբողջականությունը չի կարող արտապատվիրակվել․ երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես-կառավարումը՝ կարող է․ վարչապետի խոսնակ

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել։ Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես-կառավարումը՝ կարող է։ Գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Նկատելի է, որ հայաստանյան ԶԼՄ-ներում որոշակի շփոթ կա տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման թեմայով ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ, եւ լրատվամիջոցները հակասություններ են տեսնում հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններում։ Սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ թեման բազմաթիվ նրբություններ […]

Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օգոստոսի 2-ից կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում

Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են երեք ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում: Հայտնում են ՆԳՆ-ից։ ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով կատարված ուսումնասիրություններն ու քաղաքացիների առաջարկությունները, նախաձեռնել էր օրենսդրական փոփոխություն, որը միտված է ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների կողմից օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանում տրանսպորտային միջոց վարելու ընթացակարգի պարզեցմանը և հարմարեցմանը։ Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիություն […]

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» առաջին անգամ կներկայացնի Հայաստանը Վենետիկի պրոդյուսերների ոսկե ակումբում

Շարունակելով իրագործել 2025թ-ի ապրիլին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի և «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ միջև կնքված «Համագործակցության Հուշագրի» նպատակները, ՖԱՀՖ պատվիրակությունը այս տարի առաջին անգամ, օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը, կներկայացնի Հայաստանը Վենետիկի 82-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ Լիդո դի Վենեցիայի «Էքսելսիոր» հյուրանոցում գործող համաշխարհային կինոարդյունաբերության կարևոր հարթակներից մեկում՝ Վենետիկի Արտադրական Կամուրջի Պրոդյուսերների Ոսկե Ակումբում։ Մոտ մեկ ամիս Հիմնադրամի […]

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 250 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է սպորտային ակումբի գործունեությունը կազմակերպող ընկերության կողմից իրացման իրական շրջանառությունը թաքցնելու և պետական բյուջե առանաձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում միայն 2025 թվականի հուլիսին ընկերության կողմից […]

Նորապատ-Արգավանդ-Վարդաշեն ճանապարհը օգոստոսի 1-ին փակ կլինի երթևեկության համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրազեկում է, որ Հ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ- /Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+340 հատվածում խողովակի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 8.00-ից մինչև կեսգիշեր, նշված ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։  

Կոնյակի արտահանման հիմնախնդիրը էականորեն լուծված է․ Պապոյան

Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար։ Գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնյակի արտահանման հիմնախնդիրը էականորեն լուծված է։ Առաջիկայում մեզ սպասվում է խաղողի առատ բերք, որի մթերումը, ինչպես անցած տարի, ևս պետք է բարձր մակարդակով կազմակերպենք՝ կառավարության, մթերողների և խաղող […]