Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ 56-ամյա տղամարդը Առատաշեն գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Առատաշեն գյուղի իր տարածքն արդեն շուրջ մեկ ամիս է առանց համապատասխան թույլտվության շահագործում է, որպես ծխախոտի պահեստ, որտեղ կան առանց համապատասխան դրոշմանիշի և «QR» մատնանշման ծխախոտներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 28-ին կատարված զննությամբ հայտնաբերվել է տարբեր տեսակի ծխախոտների 596 տուփ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն