Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունը:

«2021 թվականին մենք հայտ ենք ներկայացրել Շուշայում (օկուպացված Շուշի) Թուրքիայի հյուպատոսություն բացելու համար։ Առայժմ ոչ մի երկիր այնտեղ հյուպատոսություն չունի։

Այդ որոշումը Ադրբեջանը կկայացնի իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ Շուշայում (օկուպացված Շուշի) կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել»-նշել է դեսպանը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն