Ես ինձ հերոս չեմ համարում. Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ երեխայի ծնունդն ընդունած հայ բժիշկը մեկնաբանություն է տվե

Կամչատկայում մարզային ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, որն ուժեղ երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է 14-ամյա հղիի ծննդաբերությունը, «Իզվեստիա»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է, որ «իրեն հերոս չի համարում, քանի որ դա իր աշխատանքն է»:

«Նման վիճակներ հաճախ են լինում Կամչատկայում. մենք անընդհատ ցնցումների մեջ ենք և արդեն սովորել ենք դրան», — ասել է բժիշկը:

Նա ընդգծել է, որ երկրաշարժիժամանակ ինքը և իր գործընկերներն անընդհատ զգոն են եղել՝ անհրաժեշտության դեպքում հիվանդների արագ տարհանումն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ ծնարանում են եղել մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, 14-ամյա ծննդկանը, նրա մայրը և անեսթեզիոլոգը: Բժիշկները գործել են վստահ. նրանք հանգստացրել են վախեցած հղիին, երբ սենյակը սկսել է ցնցվել, և օգնել են նրան հաղթահարել կծկումների շրջանը, որը տեղի է ունեցել երկրաշարժի ամենաուժեղ պահերին։

Ծննդաբերությունը լավ է անցել. տեղական ժամանակով ժամը 12:20-ին ծնվել է 2,950 քաշով առողջ աղջիկ: Փոքրիկին անվանակոչել են Էվելինա:

Ընտանիքը պատրաստվում է դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու խնդրանքով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն